-Պարո՛ն Մեսրոբյան, նոր իշխանության կառավարման ժամանակահատվածում կառավարման առումով մենք ի՞նչ խնդիրներ ունենք: Այդ առումով առանձնացրե՞լ եք հարցեր, որոնք առաջնային լուծման կարիք ունեն:
-Պետության կառավարման իմաստով ամենագլխավոր խնդիրը հետևյալն է. կառավարության կառուցվածքը և, ընդհանրապես, պետական կառավարման համակարգի կառուցվածքը բխում է այն տեսլականից, թե մենք ի՞նչ պետություն ենք ուզում ունենալ: Միայն այս իրավիճակը պատկերացնելուց հետո է հնարավոր խոսել պետական կառավարման, այդ թվում՝ նաև կառավարության կառուցվածքի մասին: Քանի դեռ այդ խնդիրը լուծված չէ, նոր կամ հին կառուցվածքը գնահատելը ճիշտ չէ: Այդ իսկ պատճառով ես զարմանում եմ, որ չորս կողմում գնահատում են կառուցվածքը՝ չիմանալով, թե այդ կառուցվածքն ինչպիսի՞ երկրի կառուցմանն է միտված: Սկզբնական հարցը չիմանալով՝ ինչպե՞ս կարելի է հետևությունը գնահատել:
-Իսկ ինչո՞ւ մինչև հիմա չունենք այդ տեսլականը: Որ՞ն է խնդիրը:
-Ես հարցին հակադարձեմ. իսկ ինչպե՞ս եղավ, որ կոմունիստական ռեժիմներից հետո նորանկախ պետության մեջ զարգացման բազմաթիվ ծրագրեր ներկայացվեցին, բայց այդ ծրագրերից և ոչ մեկը ծրագիր կոչվելու իրավունք չուներ: Ընդհանուր առմամբ, դրանք հիմնականում բարի ցանկությունների և բաժակաճառերի հավաքածու են: Այսինքն, հարցը շատ ավելի հեռուն է տանում այն իմաստով, որ մենք անգամ ծրագիր չունենք: Իսկ ծրագիր չունենք, և, ընդհանրապես, կառուցվածքը չենք կարող գնահատել այն պարզ պատճառով, որ 1988 թվականից մեր, այսպես կոչված, էլիտան չի ներկայացրել, կոնսենսուսի չի եկել այն հարցում, թե ի՞նչ պետություն ենք ուզում մենք ստանալ: Գլուխը դա է, մնացածը հետևանքային հարցեր ու հետևանքային գնահատականներ են:-Հետհեղափոխական Հայաստանում նոր իշխանությունն այդ խնդիրը որքանո՞վ է գիտակցել:-Գիտեք, ցավալին այն է, որ 1991 թվականից իմ նկարագրած իրավիճակը «բարեհաջող» փոխանցվում է: Այսինքն, որակական այլ միտումներ ես դեռ չեմ տեսնում: Դա չի նշանակում, որ ցանկություն չկա, բայց, որպես արդյունք, ես այդ միտումները չեմ տեսնում:
Կարդացեք նաև
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այս համարում