Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջայց հին Երեւանով․ Օպերան ու հարակից տարածքը նախկինում և հիմա․ «Ազգ»

Մարտ 30,2019 11:44

Մինչ երեւանցիների ուշադրությունը վերջերս սեւեռված էր դեպի Սպենդարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքը եւ հատկապես նրա հարեւանությամբ տեղակայված սրճարանները, փորձեցի մի պահ սուզվել անցյալում եւ պատկերացնել, թե պատմականորեն ինչ է եղել այս վիճելի տարածքը նախկինում:

1926 թվականին որոշում է կայացվում Երեւանում կառուցել ժողտուն (խոսքը հենց ներկայիս Օպերայի շենքի մասին է)՝ համապատասխան Երեւան քաղաքի չափերին եւ պահանջմունքներին: Ճարտարապետ է ընտրվում Ալեքսանդր Թամանյանը: Տեղանքի ընտրությունը կատարվում է Երեւանի հատակագծով. Հյուսիսային պողոտայի առանցքով ընկած հողամասերը կարծես դուրս էին Երեւանի բանուկ հատվածից: Իսկ ահա երեւանցիների համար դժվար էր նույնիսկ պատկերացնել, որ այս հատվածը ժամանակին կդառնա քաղաքի հասարակական կենտրոնի մի մասը:

Այս հատվածում էր նախկինում գտնվում Երեւանի ամենահին եկեղեցիներից մեկը՝ Գեթսեմանի մատուռը: Նա ստացել էր անվանումը իրեն շրջապատող այգիների պատճառով: Գեթսեմանին դա աստվածաշնչյան այգու անունն է, որտեղ Հուդան համբույրով մատնեց Հիսուսին:

Գեթսեմանի մատուռը

Այգիներից քիչ վեր անցնող փողոցը՝ Սայաթ-Նովան, ժամանակին կոչվել է Եկեղեցական, քանի որ աստեղ էին տեղակայված քաղաքի ամենահին եւ անվանի եկեղեցիներից մի քանիսը: Գեթսեմանիի մատուռի մասին արդեն գիտենք, իսկ ահա ներկայիս Աբովյան եւ Սայաթ-Նովա փողոցների հատման կետում գտնվող Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցին ամենահինն է, որը պահպանվել է Երեւանում 13-րդ դարից:

Կաթողիկե Ս. Աստվածածին եկեղեցին

Այս փոքրիկ եկեղեցին իր մեջ կարծես պատմության արդարությունն է արտացոլում: Բանն այն է, որ կառույցը վերափոխել է իր չափսերը 17-րդ դարում եւ դարձել է մեծ բազիլիկ ոճի մի եկեղեցի: Խորհրդային միության տարիներին այն պետք է քանդվեր, որպեսզի տեղում այլ շինություն կառուցվեր: Քանդվեց ընդարձակ սրահը, իսկ տեղում մնաց պատմական աղոթարանը՝ 13-րդ դարում կառուցված գմբեթավոր ոճի Կաթողիկեն: Իսկ շինությունը, որը քանդվեց 2004 թ.ին, լեզվի ինստիտուտն էր, որը սովետական շրջանում փաստորեն «թաքցնում» էր Կաթողիկե մատուռը:

Վարդան ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031