Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԱԾ-ն ստուգումներ է իրականացնում Երեւանի մետրոպոլիտենում․ «Հայկական ժամանակ»

Մարտ 30,2019 11:34

«Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը արդեն մի քանի օր է՝ ստուգումներ է իրականացնում Երեւանի մետրոպոլիտենում: ՀԺ-ի աղբյուրների փոխանցմամբ ԱԱԾ-ն այնտեղ խոշոր չարաշահումներ է հայտնաբերել: Մեր աղբյուրները, սակայն նշում են, որ Երեւանի մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը աշխատակիցների հետ զրույցում ասել է, թե ԱԱԾ բարձրաստիճան պաշտոնյաների հետ խնդիրը կարգավորել է, ամեն ինչ նորմալ կլինի:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Յայլոյանը նշեց, որ ԱԱԾ-ն սովորական ուսումնասիրություն է անցկացնում եւ ոչ մի արտառոց բան չկա դրա մեջ:

– Պարոն Յայլոյան, մեր տեղեկություններով ԱԱԾ-ն չարաշահումներ է բացահայտել:

– Չկա նման բան:

– Ճի՞շտ է, որ դուք ձեր աշխատակիցների մոտ հայտարարել եք, որ ԱԱԾ ղեկավարության հետ հարցերը կարգավորել եք եւ խնդիր չի կարող լինել:

– Դրանք հերյուրանքներ են: Հերքում եմ:

– Իսկ այդ ուսումնասիրությունների արդյունքում ինչ-որ բաներ չե՞ն բացահայտվել:

– Ուղղակի ստուգում են իրականացնում, տեսնեն՝ ինչպես է ֆինանսական գործունեությունը ընթանում, ուրիշ ոչինչ: Արտառոց բան չկա:

 

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031