Լրահոս
Օրվա լրահոսը

Բունդեսթագը ձգտում է վավերացնել ԵՄ-ՀՀ համաձայնագիրը․ «Ազգ»

Մարտ 30,2019 11:23

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը ձգտում է վավերացնել Բրյուսելում 2017-ի նոյեմբերին 24-ին ԵՄ-ի եւ ՀՀ-ի միջեւ կնքված «Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը, ծանուցում է Բունդեսթագի կայքէջը: Ապրիլի 4-ին ժամը 13.15-ին Բունդեսթագի 92-րդ նիստում երկրորդ ( հնարավոր է նաեւ՝ երրորդ ) ընթերցման է դրվելու փետրվարի 21-ին առաջին ընթերցումն անցած օրենքի նախագիծը:

Քննարկման համար նախատեսված է 45 րոպե, իրազեկ ենք դառնում ԳԴՀ օրենսդիր մարմնի առցանց հաղորդագրությունից:

Հիշեցնենք, ՀՀ ԱԺ-ն համաձայնագիրը վավերացրել է միաձայն՝ 2018-ի ապրիլի 11-ին: Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի ԵՄ անդամ երկրների խորհրդարաններում վավերացումից հետո:

 

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

ԳԵՐՄԱՆԻԱ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031