Լրահոս
Օրվա լրահոսը

Լևոն Սարգսյանի անվան դիմաց այլ ստորագրություն է հայտնաբերվել․ «Ժողովուրդ»

Մարտ 30,2019 11:07

Մեծ աղմուկ հանած «Փյունիկ» հիմնադրամը, որի համահիմնադիրն ու տնօրենը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրն է՝ Լյովա Սարգսյանը, ներկայացրել է 2018թ. տարեկան հաշվետվությունը: Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հաշվետվության վերջում հիմնադրամի տնօրենի ստորագրության փոխարեն գրիչով, ձեռագրով գրված է Լեւոն Սարգսյան, իսկ, ահա, փաստաթղթում առկա կնիքի վրա անհայտ անձի ստորագրություն է:

Հիմնադրամից հաստատեցին, որ ստորագրությունը Լ. Սարգսյանինը չէ: Թե կոնկրետ ով է ստորագրել, հիմնադրամից չհայտնեցին: Նրանք միայն ասացին, որ հիմնադրամի բոլոր փաստաթղթերն առգրավված են ԱԱԾ-ի կողմից, եւ Ֆինանսների նախարարությունը համապատասխան ուսումնասիրություններ է կատարում:

«Պարզապես իր փոխարեն ուրիշ մեկը ստորագրել է, իր անվան դիմաց էլ գիծ է քաշված, որպեսզի հաշվետվությունը հրապարակվի, քանի որ օրենքը տուգանք է նախատեսում սահմանված ժամկետում հաշվետվություն չներկայացնելու համար»,- պարզաբանեցին հիմնադրամից: Հիշեցնենք, որ Լյովա Սարգսյանը մեղադրվում է ապօրինի հարստացման համար, ու նրա նկատմամբ հայտարարված է հետախուզում:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031