Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյան․ «Շարունակելու եմ ծառայել իմ հայրենիքին, անկախ նրանից, թե ինչ կարգավիճակում կլինեմ»․ «Հրապարակ»

Մարտ 30,2019 10:35

Ժամանակներ առաջ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանի նախաձեռնությամբ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի հետ` մշակել քննիչների համար ուղեցույց` կալանքի հիմքերի եւ ընթացակարգերի վերաբերյալ:

Երկուշաբթի կոմիտեում տեղի կունենա ուղեցույցի «պրեզենտացիան»: Ի՞նչ նպատակ է հետապնդում ձեռնարկը՝ հարցրինք Կոստանյանին։ «Նպատակը մեկն է, որպեսզի երկրում անձի կալանավորման պրակտիկան առավելագույնս համապատասխանի միջազգային եւ, մասնավորապես, Եվրադատարանի նախադեպային իրավունքին, քանզի կարեւոր է հասկանալ, որ Հայաստանի օրենսդրությունը միայն քրեական դատավարության օրենսգիրքը չէ»:

Ի դեպ, կարո՞ղ է դա արվում է հեռահար «նպատակով», խոսվում է, որ Դուք հնարավոր է դառնաք կա՛մ ՀՀ գլխավոր դատախազ, կա՛մ ԱԱԾ տնօրեն Վանեցյանի տեղակալը։ «Բազմիցս ասել եմ, որ ես ծառայել ու շարունակելու եմ ծառայել իմ հայրենիքին, անկախ նրանից, թե ինչ կարգավիճակում կլինեմ»:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031