Մշակույթի նախարարությունում ժամեր առաջ վերջակետ է դրվել Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի նշանակման շուրջ բարձրացված աղմուկին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հիմնադրած «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Արմեն Սարգսյանը, որին Մշակույթի նախարարությունը դիտարկում էր՝ որպես Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ղեկավարի պաշտոնում Կոնստանտին Օրբելյանին փոխարինող, այդպես էլ չնշանակվեց: 168.am-ին քիչ առաջ հայտնի դարձավ, որ աղմկահարույց նշանակման արժանացած թեկնածուն ուրիշ մեկն է եղել: Դեռևս չճշտված տեղեկություների համաձայն՝ նշանակված անձը Հասմիկ Պապյանն է:
Նշենք, որ սոպրանոյի անունը հիշատակվում էր իշխող ուժի ներկայացուցիչների համար ցանկալի թեկնածուների շարքում:
Կարդացեք նաև
Սյուզի ԲԱԴՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում
Թուրքերին հաջողվեց ոչնչացնել մեր մարմինները բայց ոչ մեր ոգին, իսկ Ռուսաստանին հաջողվեց ոչնչացնել և մեր ոգին և արժանապատվությունը: Դրա վառ օրինակն է այն որ մի մարդ ով չի խոսում հայերեն, ռուսախոս ինչ-որ մեկը, կարող է զվաղեցնել նման բարձր պաշտոն Հայաստանում ու միայն երեվի ես եմ որ դրանից վրդովվում եմ: Հայաստանցիների թշվառությունը ուղղակի սահմաններ չունի: