Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր իշխանությունն «անցանկալի» գյուղապետերից ազատվելու համար նոր լծակ է ստեղծում․ «Հրապարակ»

Մարտ 30,2019 10:15

«Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավոր ուշագրավ նախագիծ են դրել շրջանառության մեջ, որով առաջարկում են ներդնել հանրաքվեի գործիք, որի միջոցով կարող են ժամանակից շուտ պաշտոնանկ անել համայնքապետերին։ Այլ կերպ ասած՝ նոր իշխանությունն իր համար լծակ է ստեղծում, որ առաջիկայում ազատվի «անցանկալի» գյուղապետերից։

Համայնքապետին անվստահություն հայտնելու հետեւյալ մեխանիզմն են առաջարկում․ ընտրողների 20 տոկոսի նախաձեռնությամբ անցկացնել հանրաքվե, որի արդյունքներն ընդունված կլինեն, եթե հանրաքվեին մասնակցել է համայնքի ընտրողների 40 տոկոսը, եւ եթե կողմ է քվեարկել նրանց կեսից ավելին, բայց ոչ պակաս, քան տեղական մեկ քառորդը։

«Հանրաքվե կարող է նշանակվել համայնքի ղեկավարի լիազորություններն ստանձնելուց ոչ շուտ, քան 2 տարի հետո, եւ ոչ ուշ, քան վերջինիս լիազորությունների ավարտից 6 ամիս առաջ»,- առաջարկում են նախագծի հեղինակները՝ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման հանձնաժողովի նախագահ Վարազդատ Կարապետյանը, անդամ Մաթեւոս Ասատրյանը, ինչպես նաեւ Նարեկ Մկրտչյանը։

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031