Կիրակի՝ մարտի 31-ին ժամը 15-ին «Առավոտի» կայքում դիտեք «Առաջին դեմքից» հաղորդաշարի հերթական թողարկումը: Մեր հյուրն է Հանրային խորհրդի նախագահ, Ազգային ժողովրդավարական միության նախագահ Վազգեն Մանուկյանը:
Նրա հետ զրուցելու ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ ուղերձի մասին, որտեղ նա պետության անունից ներողություն խնդրեց Երրորդ Հանրապետության պատմության ընթացքում տեղի ունեցած բոլոր ընտրակեղծիքների, բոլոր քաղաքական հետապնդումների համար:
Անդրադառնալու ենք նաեւ 1996 նախագահական ընտրություններին եւ 1999-ի հոկտեմբերի 27-ին հաջորդած որոշ իրադարձությունների:
Պաշտպանության ոլորտը նախկինում գլխավորած Վազգեն Մանուկյանի հետ քննարկելու ենք Մեղրիի զորամասը լքած զինծառայողների միջադեպը:
Կարդացեք նաև
Խոսելու ենք նաեւ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպման մասին:
Հարցազրույցը վարում է Աննա Իսրայելյանը: