Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատվի համար»

Մարտ 30,2019 13:00

Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը Ասյա Խաչատրյանի հայցի քննությունը նշանակել է ապրիլի 15-ին, ժամը 15.30-ին:

Պատասխանողը Գառնիկ Իսագուլյանն է, իսկ երրորդ անձ են ճանաչվել «Առավոտ» օրաթերթը, araratnews.am, օperativ.am, «168.am», henaran.am-կայքերն ու լրատվական գործակալությունը, «Հենարան» մամուլի ակումբը:

Հայցվորը հայտնել է, որ անցյալ տարվա մարտի 28-ին ԼՂՀ մշտական ներկայացուցչության խորհրդարանական խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը «Հայելի» ակումբում ասել է. «Ասյա Խաչատրյանը մեզ համար նորություն չէ: Ես կարծում եմ՝ անձամբ այդ հարցում ես թերացել եմ, որովհետեւ ժամանակին ասվել է, ցավոք, մենք չկարողացանք ապացուցել, չճշտված տեղեկություն է, որ Թբիլիսի հաճախ իր այցերի ժամանակ մեր, այսպես կոչված, ազատատենչ աղջիկը իր ընկերուհիների հետ մի քանի անգամ եղել է Բաքվում: Վրաստանով ավելի հեշտ է անցնել Ադրբեջան, առանց անձնագրի մեջ հստակ նշումների»: Հայցվորը Իսագուլյանից ապացույց է պահանջում այն մասին, որ ինքը մի քանի անգամ եղել է Բաքվում: Հայցվորն իրեն զրպարտելու համար կես միլիոն դրամ է պահանջում, նաեւ՝ զրպարտություն համարվող տեղեկությունները հրապարակայնորեն հերքել, պատվին, արժանապատվությանը պատճառված վնասը հատուցել:

Ռ. Մ.

Նկարները՝ Ա. Խաչատրյանի ֆեյսբուքյան պատից

«Առավոտ» օրաթերթ, 

29.03.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031