Հայաստանի հավաքականի նախկին անդամ Սերգեյ Մովսիսյանը Սկոպյեում (Մակեդոնիա) ավարտված շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության եզրափակիչ տուրում սպիտակներով արագ ոչ-ոքի արեց հունգարացի Ֆերենց Բերկեշի հետ եւ 11 հնարավորից վաստակելով ութ միավոր՝ լրացուցիչ գործակիցներով պայքարն ավարտեց 8-րդ հորիզոնականում:
Հայաստանի ներկայացուցիչներից երկրորդ արդյունքը ցույց տվեց գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը (նկարում)՝ 7,5 միավորով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ