Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան համագործակցության նոր պայմանագիր է ստորագրել «Macron» իտալական ընկերության հետ, տեղեկացնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Ըստ այդմ, 2020 թ. հունվարի 1-ից «Macron» ընկերությունը պաշտոնապես դառնում է ՀՖՖ տեխնիկական հովանավոր: Պայմանագիրը գործելու է մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը:
ՀՖՖ-ն չի շարունակի անդամակցությունը «UEFA Kit Assistance Scheme» ծրագրին, որի շրջանակներում ՈՒԵՖԱ-ն մի շարք ֆեդերացիաների աջակցություն էր ցուցաբերում՝ հատկացնելով որոշակի քանակի մարզագույք: Այսուհետ Հայաստանի ազգային և բոլոր տարիքային հավաքականներին, ինչպես նաև ֆուտզալի և կանանց հավաքականներին կմատակարարի «Macron» ընկերությունը:
ՀՖՖ և «Macron» ընկերության միջև հաստատված նոր համագործակցությունը խթան կհանդիսանա ՀՖՖ մերչենդայզինգային նոր քաղաքականության իրականացման համար:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ