Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում ունեցավ Վիեննայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Նրանցից մեկը, ողջունելով Փաշինյանին՝ նրան բանաստեղծություն ձոնեց՝
«Հենց որ Փաշինյանը ծնվեց,
Նրան Նիկոլ անունը հռչակվեց,
Կարդացեք նաև
Նա դարձավ մեր ազգի արքա
Ում նմանը հաստատ չկա»:
Փաշինյանը արձագանքեց, որ պատիվ է իր համար դա, բայց հորդորեց չափազանցությունների գիրկը չընկնել:
Վարչապետն ասաց, որ Հայաստանի եւ սփյուռքի սահմանները պետք է ջնջվեն, որովհետեւ «հեղափոխությունը միասին ենք արել»: Փաշինյանն ասաց, որ Սահմանադրության մեջ մտադիր են փոփոխություն կատարել, որովհետեւ այսօր գործող Սահմանադրությամբ մի շարք կարեւոր պաշտոների կարող են նշանակել մարդկանց, ովքեր վերջին 4 տարում եղել են միայն ՀՀ քաղաքացի եւ վերջին 4 տարում մշտապես բնակվել են ՀՀ-ում. «Սա կարող է հնչել տրամաբանական, բայց ոչ այն պետության համար, որը սփյուռք ունի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ