Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում ունեցավ Վիեննայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ ու կիսվեց Ալիեւի հետ հանդիպման տպավորություններով:
Հայ համայնքը Վիեննայում նրան դիմավորեց շատ ջերմ եւ բուռն՝ «Նի-կոլ, Նի-կոլ» վանկարկումներով:
Նիկոլ Փաշինյանը նախ իր ավանդական սելֆին արեց համայնքի հետ ու ասաց. «Շատ կարեւոր է արձանագրել, թե այսօր ինչ հանգրվանի վրա է գտնվում Հայաստանի Հանրապետությունը, իրոք, ժողովրդական ու ժողովրդավարական պետություն է, որտեղ իսկապես իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ես որեւէ կասկած չունեմ, որ այն հեղափոխությունը, որը տեղի է ունեցել ՀՀ-ում, մեզ բերելու է իրական տնտեսական հաղթանակների: Արդեն իսկ ամենակարեւոր հաղթանակը տեղի է ունեցել, դա ժողովրդի իշխանության հաստատումն է ՀՀ-ում: Հիմա այն տնտեսական ցուցանիշները, որ սկսում են արդեն երեւալ, այն գնահատականները եւ կանխատեսումները, որ մեր տնտեսական զարգացման վերաբերյալ սկսում են անել միջազգային վարկային կազմակերպությունները, մեզ վստահություն են տալիս, որ մենք ինչպես իրար հետ հաջողեցինք քաղաքական հեղափոխության գործընթացում, մենք իրար հետ հաջողելու ենք նաեւ տնտեսական հեղափոխության գործընթացում, որն արդեն իսկ սկսել է»:
Նա ասաց, որ մեր հայացքներում է տեղի ունեցել հեղափոխություն, հիմա իրար աչքերի մեջ նայում ենք ու կարդում ենք փոխադարձ սեր, փոխադարձ հարգանք ու պատրաստակամություն՝ լինել իրար կողք կողքի:
Կարդացեք նաև
Փաշինյանը նաեւ Իլհամ Ալիեւի հետ իր հանդիպմանն անդրադարձավ՝ ասելով. «Ես ընդհանուր առմամբ դրական եմ գնահատում մեր հանդիպումը: Չեմ կարող ասել, որ բանակցային գործընթացում տեղի է ունեցել ճեղքում, տեղի է ունեցել հեղափոխություն, տեղի է ունեցել ինչ-որ մի դարակազմիկ շրջադարձ կամ իրադարձություն, բայց շատ կարեւոր է, որ սկսել է մի պրոցես, որը մեզ հնարավորություն է տալիս խոսել մեր օրակարգերի, մեր պատկերացումների, մեր խնդիրների մասին եւ խոսել այն գործընթացի մասին, ինչի մասին առիթ ունեցա հայտարարել Ստեփանակերտում, հետագայում նաեւ իմ ունեցած ասուլիսի ընթացքում: Ես այսօրվա հանդիպումը գնահատում եմ դրական, հույս ունեմ, նախագահ Ալիեւն էլ հանդիպումը կգնահատի դրական, եւ ուզում եմ մի կարեւոր նրբության անդրադառնալ՝ երբ ես ասում եմ՝ հանդիպումը գնահատում եմ դրական, սա չի նշանակում այդ հանդիպման ընթացքում ինչ-որ մեկի հաղթանակ եւ ինչ-որ մեկի պարտություն: Ընդհանրապես մինչեւ հիմա երեւի թե շատ ընդունված է եղել այդպիսի տրամադրվածությամբ մոտենալ խոսակցություններին ու անընդհատ փորձել գալ այն եզրակացության՝ լավ, երկու հոգի հանդիպեցին, ով հաղթեց ու ով պարտվեց»:
Փաշինյանն ասաց, որ ե՛ւ Դուշանբեի հանդիպման ընթացքում, ե՛ւ Սանկտ-Պետերբուրգի, ե՛ւ Դավոսի քննարկման ընթացքում, եւ՛ւ հիմա խնդիր չի դրվել դուրս գալ եւ հայտարարել՝ ես հաղթեցի, դիմացինը պարտվեց. «Սկսվել է խոսակցություն, եւ էդ խոսակցության մեջ բնականաբար կողմերից յուրաքանչյուրն ունի իր պատկերացումը: Բնականաբար, կոնֆլիկտն ունի շատ խորը արմատներ: Ամենակարեւոր արձանագրումը պիտի լինի այն, որ մենք հասկանում ենք, որ պարզ իրավիճակի հետ գործ չունենք: Սա շատ լուրջ խնդիր է, շատ խորը պրոբլեմ է, առաջինը սա փոխադարձաբար արձանագրելը ես համարում եմ կարեւոր»:
Նա ասաց, որ կարեւոր էր բարձրաձայնել իրար համար, թե ինչ են մտածում, կարո՞ղ են արդյոք խոսել առհասարակ. «Կարո՞ղ ենք արձանագրել, որ խոսելու մեջ ոչ մի վնասակար բան չկա, կարո՞ղ ենք խոսել այնպես, որի հիմքում չլինի իրար վնասելու կանխավարկածը, կարո՞ղ ենք արդյոք ջանքեր գործադրել, որ հայ-ադրբեջանական սահմանին եւ շփման գծում լինի կայուն իրավիճակ, կարո՞ղ ենք սկսել խոսակցություն, որ, օրինակ, հայ-ադրբեջանական սահմանում գտնվող գյուղերը, շփման գծում գտնվող գյուղերը փորձենք այնպես անել, որ այդ մարդիկ ապրեն բնականոն կյանքով, կարողանան զբաղվել գյուղատնտեսական աշխատանքով՝ առանց մտավախության, որ հիմա դիմացի դիպուկահարներն իրենց կոչնչացնեն: Կարո՞ղ ենք արդյոք մտածել, թե ինչ հումանիտար ասպեկտներ կան, օրինակ, կան երկու կողմերի քաղաքացիներ, շատ լավ, եթե մենք հիմա ի վիճակի չենք փոխանակման որոշակի գործընթացներ հարուցել, կարո՞ղ ենք արդյոք մենք մտածել, որ փորձենք ընտանիքների համար տեսակցություններ կազմակերպել, որ մարդիկ, անկախ նրանից ով ինչի մեջ է մեղադրվում, ինչքանով է արդար կամ անարդար մեղադրվում, այդ մարդիկ իրենց ընտանիքի անդամների հետ շփվելու հնարավորություն ունենալ: Կարո՞ղ ենք մենք մեր արտգործնախարարներին հանձնարարել, որ նրանք շարունակեն այս խոսակցությունը, պարզ է, որ ամեն մեկս ունենք մեր դիրքորոշումները, ամեն մեկս խորապես համոզված ենք մեր դիրքորոշումներում, բայց կարո՞ղ ենք ամեն մեկս փորձենք խոսել նաեւ դիմացինի դիրքորոշման մասին: Ի՞նչն է, որ դիմացինի դիրքորոշման մեջ տրամաբանական է մեր կարծիքով եւ իրենց կարծիքով եւ ինչն է, որ դիմացինի դիրքորոշման մեջ տրամաբանական չի իրենց կարծիքով: Այս առումով է, որ դրական եմ համարում այս հանդիպումը: Ես չգիտեմ, թե ինչպիսի գնահատական ունի նախագահ Ալիեւը մեր ունեցած հանդիպման մասին, հույս ունեմ, որ մեր գնահատակաները առնվազն տեսանելիորեն եւ շոշափելիորեն իրարից չեն տարբերվի»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Բաց նամակ ՀՀ հպարտ վարչապետ՝ Նիկոլ Փաշինյանին:
Անցյալ տարվա հոկտեմբերին՝ Ազգային ժողովում ունեցած ելույթներից մեկի ժամանակ, ԴՈՒՔ որպես ժողովրդի ընտրյալ հայտարարեցիք, որ կա երեք կատեգորիա, որոնք հստակ սահման են գծում` կարող է այս կամ այն անձը տեղ ունենալ նոր Հայաստանի իշխանության մեջ.
1.Կոռուպցիայի հետ կոնկրետ առնչություններ ունեցած և կոռուպցիայի մեջ թաթախված որևէ պաշտոնյա չի կարող Հայաստանում մեր իշխանության տարիներին զբաղեցնել պաշտոն:
2.Արյան հետ առնչություն ունեցած որևէ պաշտոնյա չի կարող տեղ զբաղեցնել իշխանության մեջ:
3.Կառավարման անարդյունավետ օրինակ ցույց տված պաշտոնյաները:
Եվ էս կտրվածքով ինձ համար տարբերություն չկա՝ նախկին, թե ներկա: Տարբերություն չկա, նույնիսկ եթե խոսքը լինի անձմամբ իմ մասին, որովհետև սկզբունքը և ճշմարտությունը ամենակարևորն է»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:
4 ամիս է ես ներկայացնում եմ Ձեր աշխատակազմի ղեկավարին եվ տեղակալներին նոր տնտեսական ծրագիր,բայց այն համառորեն մերժվում է, որ ժողովուրդը (գյուղում եվ քաղաքում) աշխատավարձ ստանա:Ըստ Ձեր հայտարարության, դուք պարոն վարչապետ պետք է հրաժարական տաք որովհետեվ ունեմ կոնկրետ ծրագիր թե գյուղում եվ թե քաղաքում,որտեղ ՀՀ քաղաքացիները կունենան 100 % աշխատանք իսկ դուք արգելում էք:
Եթե անհատը քաղաքական գործիչ է և այն էլ չհավասարակշռված, ապա նրա գործունեությունը կարող է կործանարար լինել ՀՀ ժողովրդի համար:Ըստ ՀՀ սահմանադրության «ժողովուրդը երկրի տերն է» այսօր չպետք է թույլ տալ կառավարման ղեկին մոտենալ նման անհատներ:
Նկատի ունենալով Ձեր ազնիվ հայտարարությունը,Կառավարման անարդյունավետ օրինակ ցույց տալու դեպքում, եթե հերթական բլեֆն չի եղել,ապա տվեք Ձեր հրաժարականը նրա համար որ, չընդունեցիք ժողովրի ներկայացրած տնտեսական նոր ծրագիրն որն միակն է աշխարհում: 4-րդ ամիսն է ՀՀ ժողովուրդն չի ստանում 250000 հազար շխատավարձ,անվճար ուսուցում եվ բժշկություն Ձեր պատճառով , քանի որ կառավարությունը չի կարողանում հրաժարվել Ձեր «սորոսյան» ծրագրից:Իսկ 4 ամսում դա շանակում է 1 միլիոն դրամ ՀՀ ամեն մի աշխատանքի ունակ քաղաքացի կորցրեց այս գումարը ու շարունկում է կորցնել:Իսկ դա նշանակում է կորցրեցին նաեվ այն մարդիկ ովքեր վարկեր ունեն:
Եթե այդ ժողովրդին հարգում էք հրաժարվեք առանց ավելորդ բացատրության եվ ասեք…
Աղասին ճիշտ է,ես սխալվեցի
Էջմիծնի նախկին հատուկ մոտո-հրաձգային գնդի հրամանատար՝
Աղասի