«Ինչու՞ են քանդում մեր թատրոնը, որը ծաղկման շրջանում է, պատասխանեք տիկին Ղարիբյան»,-հարցնում էին Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստները անսպասելի այցով թատրոն եկած ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին:
«Այն, որ Կոնստանտին Օրբելյանը ազատվել է տնօրենի պաշտոնից օրենքի պահանջն է, երկու ղեկավար պաշտոն զբաղեցնել օրենքն արգելում է»,- ասաց տիկին Ղարիբյանը:
«Ուրեմն վերանայեք օրենքը,- նրան հակադարձեցին թատրոնի արտիստները:- 18 տավա ընթացքում չի արվել այն, ինչ մեկուկես տարվա ընթացքում արեց Օրբելյանը»:
Նազենի Ղարիբյանին հարցերը շատ էին, օրինակ՝ ինչո՞ւ է թույլ տալիս, որ այս գործընթացը սկսած, նախկին նախարար Լիլիթ Մակունցը նրա ձեռքով աշխատանքից ազատի Օրբելյանին, ով մեծ գնահատանքի է արժանացած ողջ աշխարհում:
Կարդացեք նաև
«Թող մենք, ինչպես «Մեծ Թատրոնը» ունենանք առանձնահատուկ կարգավիճակ ու ուղիղ պատկանենք կառավարությանը և ունենանք գեղարվեստական տնօրեն:Կամ հանենք գեղարվեստական ղեկավարի հաստիքը, թող մնա միայն տնօրեն, որն էլ փաստացի կղեկավարի թատրոնը:Ասում եք՝ իրավիճակ է փոխվել, այս դեպքում, ինչո՞ւ չեք հարգում կոլեկտիվի կարծիքը»,- վրդովմունք էին հայտնում արտիստները։
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: