Մարտի 29-ին Հայաստանում Ֆրանսիայի դեսպան ժոնաթան Լաքոթն այցելեց Մասիսի պետական գյուղատնտեսական քոլեջ: Դեսպանին ուղեկցում էին Ֆրանսիայի դեսպանատան համագործակցությունների բաժնի խորհրդական պարոն Ալեքս Բորտոլանը, նույն բաժնի ատաշե տիկին Շարլոտ Վենեման և թարգմանչուհի տիկին Արուսյակ Ամիրջանյանը։ Այցի նպատակն էր ծանոթանալ քոլեջին և քննարկել համագործակցության հնարավորությունները, մասնավորապես Մասիսում գյուղատնտեսական ոլորտը զարգացնելու առումով։
Հանդիպման ժամանակ դեսպանը նշեց, որ գյուղատնտեսությունը գերակա ոլորտ է Հայաստանի համար և հարկավոր է օգտագործել բոլոր հնարավորությունները զարգացնելու այն։ Բացի այդ կարևոր է ներգրավել նաև մասնավոր հատվածը։ Ժոնաթան Լաքոտը շեշտեց, որ Ֆրանսիայում կգտնեն գործընկերներ, որոնք իրենց փորձառությունը կկիսեն Հայաստանի մասնագետների հետ: Դեսպանը մեծապես կարևորեց այդ գործընթացում AFFA հիմնադրամի դերը, որը իրականացնում է Մասիսի զարգացմանն ուղղված խոշոր բարեգործական ծրագրեր։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը նշեց, որ երկու երկրներն ունեն ընդհանուր նմանություն` մեծ ուշադրություն են դարձնում արտադրվող ապրանքի որակին: Դեսպանի կարծիքով ֆրանսիացի փորձագետները կարող են շատ բան բերել Հայաստան եւ հակառակը:
Հանդիպման վերջում Ժոնաթան Լաքոթը հիշեցրեց, որ պետք է շարունակել աշխատել Եվրամիության և Adibekyan Family Foundation for Advancement (AFFA) բարեգործական հիմնադրամի հետ:
Կարդացեք նաև
Ալվարդ Հարությունյան