Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԱԾ պետը կարող է օպերատիվ տեղեկություն ունենալ Լեւոն Սարգսյանի մասին, բայց դատախազի համար դա նշանակություն չունի». Դավթյան

Մարտ 29,2019 20:05
levon sargsyan

«Նրա հայտնաբերման վերաբերյալ տեղեկություններ չունենք: Արտահանձնման գործընթացը կսկսվի այն ժամանակ, երբ անձը հայտնաբերվի»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լեւոն Սարգսյանի (հետախուզվում է) արտահանձնման գործընթացը, ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Արձագանքելով ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի այն հայտարարությանը, որ իրենց տեղեկություներով՝ Սարգսյանը Լիբանանում է, Դավթյանը նկատեց. «ԱԱԾ պետը կարող է տարբեր օպերատիվ տեղեկություններ ունենալ եւ ԶԼՄ-ների հետ մեծահոգաբար կիսվել: Բայց քրեադատավարական առումով դա նշանակություն չունի»:

Արթուր Դավթյանի խոսքով. «Երբ տվյալ երկրի իրավապահներն անձին կհայտնաբերեն, այդ ժամանակ հարցը հաստատված կհամարվի. «Իրավապահների համար դա նշանակություն ունի, իսկ դատախազի համար՝ ոչ: Արտահանձնման գործընթացը կսկսվի այն ժամանակ, երբ նրան հայտնաբերեն, ձերբակալեն եւ մեզ պաշտոնապես տեղեկացնեն այդ մասին: Դա տեղի չի ունեցել»:

Արթուր Դավթյանը չհամաձայնեց որակումների հետ, թե Լիբանանում ՀՀ նախկին իշխանությունների կապերն ու ազդեցությունն այնքան մեծ են, Լեւոն Սարգսյանին չեն կարողանում գտնել: Որպես օրինակ նա մատնանշեց՝ ՀՀ տարածքում էլ կան «գետնի տակ» գտնվող մարդիկ, որոնք չեն հայտնաբերվում: Հիշեցնենք, որ Լեւոն Սարգսյանը, ինչպես նաեւ՝ նրա որդին եւ դուստրը, մեղադրվում են ապօրինի հարստանալու համար:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031