Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի դատախազությունն ուսումնասիրում է Գյումրու Աբովյան փողոցում կատարվող շինարարության օրինականությունը

Մարտ 29,2019 19:36

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում ուսումնասիրության առարկա է դարձրել  2019 թ. մարտի 28-ին «Aravot.am» կայքէջում հրապարակված՝ «Առճակատում Գյումրու սրտում կառուցված ռեստորանի պատճառով․ Բալասանյանենք հիշեցնում են, թե ովքեր են Գրքիկյանները» վերտառությամբ հոդվածը:

Այդ նպատակով մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի կողմից գրություն է հղվել Գյումու քաղաքապետին՝ տրամադրելու տեղեկատվություն Գյումրու Աբովյան փողոցի 133/2 հասցեում կատարվող շինարարության օրինականության, վերաբերյալ, ինչպես նաև տրամադրելու այդ տարածքի ձեռքբերման օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ համապատասխան բոլոր փաստաթղթերը:

Մարզի դատախազությունը դիմել է նաև ՀՀ մշակույթի նախարարության պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալությանը՝ ստուգելու և հայտնելու, նշված հասցեում շինարարությունը քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ հանդիսացող «Կումայրի» արգելոց-թանգարանի պահպանման գոտում գտնվելու, պետության պահպանության տակ գտնվող պատմության, մշակույթի հուշարձան, արժեք հանդիսանալու, այդպիսին լինելու դեպքում՝ կատարված շինարարությամբ վնասման կամ ոչնչացման հանգամանքի առկայության մասին:

 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031