Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պարոն Ջհանգիրյանը, իր անձնակազմի, Վովա Գասպարյանի առաջնորդությամբ այդ գործը կեղծեցին ու փակեցին». զոհված զինվորի հայր

Մարտ 29,2019 18:31

«Պարոն Ջհանգիրյանը, իր անձնակազմի՝ Արմեն Հակոբյանի, Սամվել Տոնոյանի, Վովա Գասպարյանի առաջնորդությամբ այդ գործը կեղծեցին ու փակեցին: Գործը սկզբի 4 ամիսը հանգիստ գնացել է: Հետո բոլոր ցուցմունք տվողներին հանեցին հիվանդ: Իրոք այդ երեխաներն անմեղ են, մեղավորները ման են գալիս մինչև հիմա»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Մատաղիսի գործով» սպանված զինծառայող Հովսեփ Մկրտումյանի հայրը՝ Մովսես Մկրտումյանը:

Պատմելով իր որդու սպանության մասին՝ նա նշեց, որ 2003-ի դեկտեմբերի 24-ին զորամասում կռիվ է եղել, հայտնել են, որ Մատաղիսի գործով երկու զինվորները 2003-ի դեկտեմբերի 24-ից կորել են, հունվարի 9-ին գտել են Հովսեփ Մկրտումյանին, իսկ սպանված Ռոման Եղիազարյանին գտել են ուղիղ կամրջի տակ. «Ամսի 11-ին նույն զորամասի զինվոր Արման Գրիգորյանը փախչում է սամավոլկա՝ վախից, բռնում են մյուս օրը, ինքը ամսի 11-ին ցուցմունք է տալիս, որ դեկտեմբերի 24-ի գիշերը՝  երեկոյան ընթրիքից հետո 20.30 սահմաններում զորամասի պատից այն կողմ՝ Զոյայի խանութի մոտ Հովսեփին ու Ռոմանին տվյալ զորամասի զինվորները ծեծել են: Այդ րոպեին Իվան Գրիգորյանը՝ կոմբատը, գալիս է ու փոխանակ այդ հին զինվորներին մեղադրի, մեղադրում է Արմանին ու Ռոմանին: Հետո դնում ե վիլիս, տանում տղաներին, բայց հայտարարում են, որ փախած են»:

Մեկ այլ դրվագ նկարագրեց, որը ևս վկայում է խախտման մասին. «Դիակի փորձաքննությունը ցույց է տալիս, որ իմ որդին դիահերձումից ընդամենը երեք օր առաջ է մահացել: Ռոմանին տվել են 10-14 օր: Տարբեր օրեր են, բայց դիակները հանել են 16-17 օր առաջ, քանի որ դեկտեմբերի 24-ից այդ երեխաները կորել են: Իմ երեխան փորձաքննության ժամանակ թարմ է եղել, երկրորդ անգամ արդե կեղծեցին, որ մեկից երկու շաբաթ առաջ է մահացել, բայց դա էլ չհերիքեց, որ 16-17 օրը լրանա: Հետո էլի բողոքեցինք, դարձրին երկուսից երեք շաբաթ»:

Փաստաբան Զարուհի Փոստանջյանն ասաց. «Ես համոզված եմ, եթե լինի նորմալ քննություն, ապա պարոն Ջհանգիրյանին պետք է ներգրավվել, որպես մեղադրյալ: Եթե այս ուղղությամբ քննություն չկատարվի, ապա նորից մեր բանակում զոհված երեխաների նկատմամբ արդար դատաքննություն չի լինի»:

2013 թվականի հուլիսի 30-ին Արցախի Մարտակերտ քաղաքում սպանված զինծառայող Արման Մուրադյանի հայր Վասակ Մուրադյանը վստահեցրեց, որ իր որդու գործով մի շարք խախտումներ են գրանցվել ու մանրամասնեց. «Զենքը, որից արձակվել է կրակոցը, չի պատկանում որդուս: Զենքի վրա չկան մատնահետքեր: Կրակոց արձակվել է մեկուկեսից ավելի հեռավորությունից: Փորձագիտական եզրակացությունը, նախաքննական մարմինը բոլորն անտեսել են դա: Հագուստը, որը կնիքվել է 22 կնիքով Արցախում, փորձաքննության կայան է հասել 25 կնիքով: Դա վկայում է այն մասին, որ հագուստը փոխված է եղել: Մեր գործը քննել է Դերենիկ Իգիթյանը՝ հանցագործ: Գործը չի կասեցվել, հասցվել է ավարտին, այսինքն՝ դատավորի կողմից վճիռը կայացվել է, մայոր Էմիլ Ավետիսյանը դատապարտվել է 6 տարի 5 ամիս ժամկետով, բայց Զարուհի Փոստանջյանի  հարցման արդյունքում պարզվել, որ նա ազատազրկվել է 15 ամիս հետո ազատ է արձակվել»:

Սպանված Արմեն Մուրադյանի հայրը հայտարարեց՝ իր որդու 288 էջից բաղկացած գործից 182-ը գործում չի եղել: Դատավորը կատարել է հանցագործություն. «Մենք չենք մասնակցել դատական նիստերին, քանի որ մեր պայքարը՝ նիստերը ՀՀ-ում անցկացվեն, դատարանը չի բավարարել, և դատական նիստերն անցկացվել են Արցախում: Երբ պահանջեցինք դատավճիռը, այն մեզ ուշ տրամադրեցին, մենք բողոքարկեցինք դատավճիռը վերաքննիչ և վճիռ կայացրեց՝ ժամկետանց պատճառով գործը վարույթ չընդունեց»:

Սպանված զինծառայողի հայրն ասաց, որ 2018-ին հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ, խոստացել է, որ հետամուտ կլինի մեր գործի բացահայտումը, նա մեր դիմումն ուղղեց գլխավոր դատախազություն, հետո զինդատախազություն և ուսումնասիրելով մեր քրեական գործը՝ վճիռ կայացրեց, որ քննիչ Դերենիկ Իգիթյանի և Սերգեյ Թամրազյանի կողմից թույլ են տրվել խախտումներ, որի պատճառով նյութեր ուղարկվեցին ՀՔԾ: ՀՔԾ-ն առանց գործն ուսումնասիրելու լոկ դակողի դերում գործը վարույթ չընդունեց, առաջին ատյանի դատարանը որոշում կայացրեց հօգուտ մեզ: Արդեն անցել էր 15-20 օր, դատավորը հայտարարեց, որ վճիռը կարող է բողոքարկվել 10-յա ժամեկտում, և 25 օր հետո վերաքննիչից մեզ հայտնեցին, որ դատարան են հրավիրում առանց ներկայացնելու բողոքի տեքստը: Մեզ ներկայացվեց դատախազի ժամկետանց բողոքը: Այսքանից հետո կարող եմ ասել, որ պարոն Փաշինյան, նախաքննական, դատական մարմիններում ոչ մի հեղափոխություն չի երևում»:

Փաստաբան Զարուհի Փոստանջյանն ասաց, որ այս դեպքով առկա են հստակ փաստեր, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից թույլ են տրվել ապօրինություններ:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031