Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Անակնկալի են բերել Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետի ժ/պ-ին․ նրան պաշտոնազրկել են

Մարտ 29,2019 17:36

Այսօր աշխատանքից ազատել են Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Հասմիկ Պետրոսյանին։ Սակայն սա կատարվել է ոչ թե Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանի նախաձեռնությամբ, այլ քաղծառայության խորհրդի։ Հասմիկ Պետրոսյանը, որ նոյեմբերից էր ստանձնել այս պաշտոնը, ու աչքի էր ընկնում իր բարեկիրթ պահվածքով, իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սիրելի ընկերներ, այսօր՝ մարտի 29-ին Շիրակի մարզպետի թիվ 73-Ա որոշմամբ ազատվել եմ աշխատանքից»։

Aravot.am-ի հետ զրույցում Հասմիկ Պետրոսյանն ասաց, որ Քաղծառայության խորհուրդը գրություն է ուղարկել, թե իր մասնագիտական ստաժը չի համապատասխանում պաշտոնի անձնագրին ու մարզպետին խնդրել է իրեն երկու օրվա ընթացքում ազատել զբաղեցրած պաշտոնից։

Հասմիկ Պետրոսյանի համար անհայտ է մնում, թե ինչպես է, որ նոյեմբերին, երբ ժամանակավոր թափուր պաշտոնի համար մրցույթ է եղել, իր ստաժը համապատասխանում էր պաշտոնի անձնագրին, հիմա՝ ոչ։

«Առնվազն 3 տարվա մասնագիտական ստաժ, առնվազն մեկ տարվա ղեկավար պաշտոնի ստաժ է պահանջվում, ես վերջին տաս տարում ունեմ առնվազն 5 տարվա մասնագիտական ստաժ, առնվազն 5 տարվա ղեկավար պաշտոնի ստաժ»,- ասաց Հասմիկ Պետրոսյանը։ Նա նշեց, որ շատ լավ է աշխատել Շիրակի մարզպետի հետ, որը և ափսոսանք է հայտնել։

«Ե՛վ ես անակնկալի եկա, և՛ մարզպետը, ես երեկ հանրային քննարկում ունեի, կազմակերպեցի այն, ու հաջորդ օրը ինձ ազատում են»,- ասաց Հասմիկ Պետրոսյանը։

Թեմայի շուրջ պատրաստ ենք լսել քաղծառայության խորհրդի պարզաբանումները։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ Հասմիկ Պետրոսյանի ՖԲ էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031