Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրխանյանի նամակում որոշ հանգամանքներ իրավական գնահատականի կարիք ունեն». Գլխավոր դատախազ

Մարտ 29,2019 17:27

«Դրանում տեսել եմ հանգամանքներ, որոնք իրավական գնահատականի անհրաժեշտություն ունեն: Դրանք հիմնավոր կլինեն քրեական գործ եւ քրեական հետապնդում հարուցելու համար, թե ոչ, արդեն ստուգողական գործողություններով ձեռք բերված փաստական տվյալները ցույց կտան»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով հարցին՝ «հնարավո՞ր է Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի բաց նամակի հիման վրա նոր քրեական գործ հարուցվի», ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Թե ինչ հանգամանքների մասին է խոսքը, Դավթյանը չհստակեցրեց. «Ամենատարբեր: Դրանք հասանելի են համացանցում: Նամակում ինչ կա՝ ստուգվելու է: Ով ինչ ասի, որն իրավական գնահատականի անհրաժեշտություն կունենա, կստանա պատշաճ իրավական արձագանք»:

Հիշեցնենք, որ նամակում Շիրխանյանը Ռոբերտ Քոչարյանին մեղադրում է 1998թ.-ի նախագահական ընտրությունների կեղծման համար:

Նկատառմանն ի պատասխան, որ 1998թ.-ի նախագահական ընտրությունների կեղծման մասին բարձրաձայնել  է ոչ միայն Վահան Շիրխանյանը, այլեւ Վազգեն Մանուկյանը, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Նիկոլ Փաշինյանը, Արթուր Դավթյանն ասաց. «Շատ բաներ կարող են ասված լինել: Եթե իրավական գնահատականի կարիք լինի, կարձագանքենք: Բովանդակությունը հիմնավոր պետք է լինի՝ իրավական գործընթաց սկսելու համար»:

Ինչ վերաբերում է Շիրխանյանի պնդմանը, թե Նաիրի Հունանյանը ԱԱԾ գործակալ է եղել, եւ այդ պնդման հիմքով Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացմանը, Արթուր Դավթյանն ընդգծեց. «Ավարտված վարույթներով պետք է նոր երեւան եկած հանգամանք լինի, որպեսզի նոր վարույթ սկսենք: Եթե որեւէ մեկին նման հանգամանք է հայտնի, հորդորում ենք մեզ հայտնել»:

Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ նամակի բովանդակությունն ուսումնասիրում է ԱԱԾ-ն:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ե՞ թե դժվար չէ ցուցակը,որը ներկայացվել է Ռ. Քոչարյանին՛ ներկայացրեք նաև հանրությանը:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031