Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հայ ծրագրավորողների լուծումները ներկայացվել են լոնդոնյան էքսպոյում

Մարտ 29,2019 17:50

Call & Contact Center համաշխարհային էքսպոն, որը տարեկան մեկ անգամ Եվրոպայի գլխավոր հարթակն է դառնում հաճախորդների սպասարկման ոլորտի վերջին տեխնոլոգիաների ու նորամուծությունների ներկայացման համար, այս տարի ներկայացուցիչ ուներ նաև Հայաստանից։ IUNetworks ընկերությունը լոնդոնյան մեծ տաղավարներում հայ ծրագրավորողների լուծումներն է ներկայացրել ոլորտում այնպիսի խոշոր ընկերությունների կողքին, ինչպիսիք էին՝ Google-ը, IBM-ը, Avaya-ն և Oracle-ը: Ավելի քան 350 մասնակից, մոտ 150 փորձագետ և 5000 մասնագետ, ովքեր կերտում են հաճախորդների սպասարկման ոլորտի ապագան. լոնդոնյան էքսպոն գրանցել է ավելի քան 20,000 այցելու այս տարի։

«Մենք իսկապես հպարտ ենք, որ հայ մասնագետները ստեղծել են որակյալ մի պրոդուկտ, որը այցելուների մոտ մեծ հետաքրքրություն առաջացրեց: Սա մեզ համար հերթական կարևոր քայլն էր հանդես գալու միջազգային ասպարեզում և ներկայացնելու Հայաստանը որպես տեխնոլոգիական երկիր: Ցուցահանդեսին շատերը իսկապես զարմանում էին, որ Հայաստանում այսպիսի լուծումներ են նախագծվում, որոնք ոչինչով չեն զիջում համաշխարհային առաջատարներ լուծումներին»,- նշել է IUNetworks ընկերության բիզնեսի զարգացման տնօրեն Լեւոն Բաբայանը։

IUnetworks ընկերությունը Էքսպոյում ներկայացրել է իր Contact Center և SupportBot լուծումները. ծրագրային ապահովվման համակարգ, որը կոչված է նվազեցնելու հաճախորդների սպասարկման կենտրոնների ծախսերը և մեծացնելու աշխատանքի արդյունավետությունը: Contact Center համակարգը համալրված է Հաճախորդների սպասարկման կենտրոնի աշխատանքի բարձր կատարողականությունը ապահովելու բոլոր հնարավորություններով, իսկ SupportBot-ը, որը կարող է ինտեգրվել մի շարք հայտնի մեսենջերների մեջ, թեթևացնել սպասարկման ոլորտի աշխատակիցների ծանրաբեռնվածությունը և ապահովել բազմալեզու աջակցություն:

«Մեր ընկերությունը արդեն իսկ հաջողված ծրագրեր ունի ԱՊՀ երկրների շրջանում և մեր նպատակը Եվրոպական շուկայում լավագույնս ներկայանալն է։ Մենք հավատացած ենք, որ մեր մասնագետների ծրագրային լուծումները խիստ մրցունակ են համաշխարհային առաջատարների հետ թե՛ լուծումների, և թե՛ գնային ռազմավարության տեսանկյունից»,-ասել է IUNetworks ընկերության Ռազմավարական զարգացման ղեկավարի՝ Տաթևիկ Ավագյանը։

Call & Contact Center էքսպոյի շրջանակներում մասնակիցները մասնակցել են տարբեր կրթական սեմինարների և ինտերակտիվ գործնական դասերի, որտեղ քննարկվում էին սպասարկման ոլորտի խնդիրները և ներկայացվում նորարար գործիքները, և որտեղ Հայաստանը ևս բավականին արդյունավետ ներկայացված էր։

Նշենք, որ IUNetworks ընկերությունը ստեղծվել է 2008 թվականին եւ այսօր արդեն ունի ավելի քան 230 աշխատակից: IUNetworks-ի հիմնական ուղղությունը ծրագրավորումն է, որն իր մեջ ներառում է պետական համակարգի ավտոմատացումը, էլեկտրոնային կառավարությունը եւ հեռահաղորդակցության ոլորտում մասնավոր հատվածի հետ աշխատանքը: Ընկերության գործունեությունը իր մեջ ներառում է նաև տեխնիկական միջոցների մատակարարումը, էլեկտրոնիկայի եւ ցածր լարման համակարգերի ինժեներական լուծումների իրականացումը:

IUNetworks ընկերությունը հանդես է գալիս «Գալաքսի» ընկերությունների խմբի կազմում՝ ի թիվս մեկ տասնյակից ավել ՏՏ և հեռահաղորդակցության, վաճառքների եւ սպասարկման, անշարժ գույքի եւ մատակարարման ոլորտում աշխատող ընկերությունների ։ «Գալաքսի» ընկերությունների խմբում աշխատում են ավելի քան 3000 աշխատակիցներ, և ընկերությունների խմբում միջին ամսական աշխատավարձը 315 000 դրամ է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031