Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴՄ-ների շուկան ազատականացնող նախագծին հավանություն տվեցին

Մարտ 29,2019 16:53

Այսօր կառավարությունը հավանություն տվեց ՊԵԿ-ի ներկայացրած որոշման նախագծին, ըստ որի հսկիչ-դրամարկղային մեքենաների ձեռքբերման-ներկրման ընթացակարգը ազատականացվում է: Այսինքն՝ վերացվում է այս ոլորտում երկար տարիների պետական մենաշնորհը:

Ավելի վաղ Aravot.am-ը տեղեկացրել էր այս գործընթացի մասին:

Այսօր կառավարության նիստից հետո ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ներկայացրեց, թե փոփոխություններից հետո «ՀԴՄ-ների ներդրման» ՊՈԱԿ-ը ինչ գործառույթներ է կատարելու: Օրինակ՝ սահմանամերձ բնակավայրերում աշխատող տնտեսվարողներին տրամադրելու է անվճար ՀԴՄ-ներ, եւ ապահովելու դրանց տեխնիկական անվճար սպասարկումը: Բացի այս, ինչպես ՊԵԿ նախագահն ասաց, այն տնտեսվարողները, որոնք ցանկություն կունենան ոլորտում գործունեություն իրականացնել, ներմուծել ՀԴՄ-ներ եւ վաճառել, ՊՈԱԿ-ը դրանց տեխնիկական չափանիշների, հնարավորությունների համապատասխանության վերլուծություն կիրականացնի:

Անանյանը վստահեցրեց՝ այս պահին 10 կազմակերպություն կա, որոնք չբացահայտման մասին պայմանագիր են կնքել ՊՈԱԿ-ի հետ. «Դա նշանակում է, որ այդ կազմակերպությունները պետք է ուսումնասիրեն մեր ծրագրային ապահովումները, որպեսզի այդ ՀԴՄ-ները մեր ծրագրային ապահովմանը, մեր ցանցին կարողանան կպնել, հասանելիություն ապահովեն: Մեր ցանցի ուսումնասիրման համար այդ կազմակերպությունները կնքել են չբացահայտման համաձայնագիր»:

Մանրամասն՝ տեսանյութում

Նոր սերնդի ՀԴՄ-ներ ձեռք բերելու համար դիմել են 24 հազար տնտեսվարողներ, ըստ Անանյանի, ոչ բոլորին դիմումն են բավարարել. «11 հազար 980 հայտ բավարարվել է, 6000 ՀԴՄ տրամադրվել է, մոտ 3000 հատ էլ կա, չեն գալիս տանեն»: ՊԵԿ նախագահն ասաց, եթե նոր սերնդի ՀԴՄ-ները տնտեսվարողներն այդպես էլ չվերցնեն՝ ՊԵԿ-ն իր վարչարարությունը կխստացնի:

Անանյանն ասաց, որ տնտեսվարողների կարծիքով հին սերնդի ՀԴՄ-ներն ավելի լավն են, ինչ-որ բաներ չեն բացահայտում, ասենք՝ գին, քանակ եւ այլն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031