Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազը՝ Փաշինյանի կողմից «քուանշ»-վելու եւ իր հնարավոր հրաժարականի մասին

Մարտ 29,2019 16:09

«Հրաժարական չեմ տվել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով առաջիկայում իր հնարավոր հրաժարականի մասին լուրերին՝ ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Հարցին՝ «կա՞ նման խոսակցություն, որովհետեւ ձեզ նախորդ՝ ՀՀԿ-ի թիմի ներկայացուցիչ են համարում», նա այսպես արձագանքեց. «Չգիտեմ, թե ով ինչ է համարում, բայց ես գլխավոր դատախազն եմ 2016թ.-ի սեպտեմբերից եւ մինչ այս պահը ձեր հետ շփվում եմ այդ կարգավիճակում»:

Հարցին՝ «նախկինում Նիկոլ Փաշինյանը ձեզ հաճախ էր «քուանշ»-ում, հիմա ինչպե՞ս լեզու գտաք նրա իշխանության հետ», գլխավոր դատախազը պատասխանեց. «Հաճախը ո՞րն է՝ մի քանի անգա՞մ, թե մի անգամ, բայց մի քանի թեմայով…Լեզու գտնել, կամ հարմարվել…սրանք տեղին եւ հասցեական հարցեր չեն: Ես ԱԺ-ի կողմից եմ ընտրվել որպես գլխավոր դատախազ եւ աշխատանքս իրականացնելիս խոչընդոտների չեմ հանդիպել, շարունակում եմ պարտականություններս կատարել: Որեւէ առիթով եւ իրավիճակում լեզու գտնել-չգտնելու, հարմարվել-չհարմարվելու խնդրի առաջ չեմ կանգնել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031