Ազգային օպերային թատրոնի ազատված տնօրեն Կոնստանտին Օրբելյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց. «Ամեն մեկն այս երկրում իր ձեւով է աշխատում, գուցե Նազենի Ղարիբյանը չգիտի, որ մենք «Արտավազդ» ենք ստացել: Նա կարող է չիմանալ եւ դա զարմանալի չէ: Ընդհանրապես, այն ինչ արել ենք մենք մեկ ու կես տարվա ընթացքում, որ ես պաշտոնավարում եմ, լսված բան չէ որեւէ թատրոնի համար` Մեծ թատրոն, Դուբայի: Եվ պետությունը ոչ մի դրամ չի ծախսել»:
Կոնստանտին Օրբելյանը իր ազատման վերաբերյալ Նազենի Ղարիբյանի հրամանի մասին էլ ասաց. «Նազենի Ղարիբյանը կարծում է, որ պետությունը իրավունք չունի ինձ տնօրեն նշանակել: Դա նրա անձնական կարծիքն է… 9 ամիս նա փորձում էր այնպես անել, որ ես հեռանամ»:
Մաեստրոն ասաց, որ առայժմ մնում է որպես գեղարվեստական ղեկավար, Նազենի Ղարիբյանի հետ չի կապվել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ