Այսօր Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում ավարտվում է շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությունը:
Նախավերջին՝ 10-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 8 միավորով միանձնյա գլխավորում է ռուսաստանցի Վլադիսլավ Արտեմյեվը: Նրանից կես միավոր պակաս ունեն ինը գրոսմայստերներ, որոնց թվում է նաեւ Հայաստանը ներկայացնող Սերգեյ Մովսիսյանը, որը քիչ անց սպիտակներով խաղալու է հունգարացի Ֆերենց Բերկեսի հետ: Սակայն այսօր հաղթելու դեպքում էլ մեր շախմատիստի՝ մրցանակային տեղ զբաղեցնելու հնարավորությունները նվազագույն են, քանի որ գործակիցներն այնքան էլ բարձր չեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ