Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Անանյան. «Խոշոր սուպերմարկետներում ստվերն անհամեմատ ցածր է»

Մարտ 29,2019 15:05

Այսօր կառավարության նիստից հետո պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ չի կարող ասել, թե Հայաստանի տնտեսությունում ստվերը քանի տոկոս է, ի տարբերություն վարչապետի, որը միջազգային կառույցներին վկայակոչելով ՝թիվ էր նշել՝ մոտ 50%: «Տարբեր թվեր են հնչեցնում՝ 30, 35, 40, 50: Վարչապետը հնչեցրել է միջազգային կառույցներից մեկի տեսակետը, եւ այնպես չէ, որ դա իրականությանը համապատասխանում է»:

Անանյանն ասաց, որ նոր մեթոդաբանություն են մշակում, որով ստվերը հաշվարկելու են ոլորտային: Այս գործառույթը վաղուց են սկսել. Անանյանն ասաց, որ այլ երկրներում նման մեթոդաբանությունը 10 տարի են մշակել. Հայաստանը կփորձի ավելի սեղմ ժամկետում ավարտին հասցնել: Մինչ ստվերը պարզելու նոր մեթոդաբանությունը գործի կդրվի, ՊԵԿ նախագահը որեւէ թիվ չի հրապարակի, ասաց՝ հանրությանը չմոլորեցնելու համար. «Բայց գիտեմ ինչ գործիքակազմով պետք է պայքարեմ»:

Ամենաստվերային ոլորտն, ըստ Անանյանի, մանրածախ առեւտուրն է, սակայն ոչ խոշոր սուպերմարկետները: Այստեղ,, ՊԵԿ նախագահի խոսքերով՝ անհամեմատ ավելի քիչ է ստվերը:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031