«Պատվիրակությունը մեծ է՝ 35-ից ավելի պատգամավոր: Մտածում էինք՝ կստացվի քվորում ապահովել, բայց ոչ: Անձերի խնդիր չկա, վաղուց որոշված հարց էր, որ պետք է Արցախ մեկնեն»,-լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների բացակայությանը, ինչի պատճառով ԱԺ նիստը տեղի չունեցավ, ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:
Հարցին՝ «չորս ժամ անց քվորում կապահովվի՞», Թագուհի Թովմասյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ ոչ: Մարդիկ կան, որ գործուղման են, արտերկրում են»:
Անդրադառնալով պատգամավորների բացակայությամբ պայմանավորված խորհրդարանի աշխատանքի հնարավոր խոչընդոտներին, պատգամավորը նշեց. «Չեմ կարծում, որ դժգոհությունները տեղին են: Այս ընթացքում օպերատիվության խնդիր չենք արձանագրել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև