«Մենք մեր աշխատանքը պատշաճ կատարում ենք, թող պատասխանեն նրանք, ում պատճառով ԱԺ աշխատանքը խաթարվել է»,- լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով փաստին, որ քվորում չլինելու պատճառով խորհրդարանի նիստը չգումարվեց, ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։ Հիշեցնենք, որ «Իմ քայլը» խմբակցության 30-35 պատգամավորներ մեկնել են Արցախ, որոշներն էլ բացակա էին։
Սերգեյ Բագրատյանը նշեց, որ այդ տեղեկատվությունն իր համար անակնկալ էր. «Իկարկե չգիտեի։ ԲՀԿ-ն եկել էր քվեարկելու։ Եթե մեծամասնությունը բացակա է, իրենք թող ասեն պատճառների մասին։ Եկեք առանց պատճառն իմանալու` չմեղադրենք նրանց։ Գուցե հարգելի պատճառ կա, գուցե երեկ են որոշել»:
Սերգեյ Բագրատյանը շեշտեց, որ կատարվածի վերաբերյալ քաղաքական գնահատականներ չի հնչեցնելու, քանի դեռ իշխող ուժը չի պարզաբանել։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կարդացեք նաև