Լրահոս
Օրվա լրահոսը

Նմանատիպ գործու­նեու­­­թյունը կարե­­լի է միայն որակել կողմ­նակալ նպատակ՝ Ադրբե­ջանին լայնա­մասշտաբ պա­­­տե­րազմ սան­ձա­զերծելու հնարավորության ընձեռ­նում. հայտարարություն

Մարտ 29,2019 14:09
minski xumb

Միացյալ Ազգերի կազմակերպության մարդու

Իրավունքների խորհրդին,

բարձրագույն հանձնակատար Միշել Բաչելետին,

 

Եվրոպայում Անվտանգության և

Համագործակցության Կազմակերպությանը,

Գործադիր տնօրեն Միրոսլավ Լայչակին,

 

Պատճեն՝ ԵԱՀԿ-ի Մինսկի խմբին,

Համանախագահներ` Իգոր Պոպովին,

Ստեֆան Վիսկոնտիին, Անդրյու Շոֆերին

 

Ձերդ գերազանցություն տիկին Միշել Բաչելետ,

Ձերդ գերազանցություն պարոն Միրոսլավ Լայչակ,

2019 թվականի մարտի 9-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայ­տա­րարություն են տա­րածել, որում ևս մեկ անգամ ընդգծվում է Արցախյան հակամարտու-թյան կարգա­վոր­ման անհրաժեշտությունը «Մադրիդյան սկզբունքների» հի­ման վրա։

Երբ քննարկվում է «Արցախի շուրջ» ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահների կող­մից բանակցությունների կարգավորման մասին հարցը, սովորաբար վկայակոչ­վում են երկու իրարամերժ դրույթներ՝ «տարածքային ամբողջականությունը» և «ժո­ղովուրդ­ների և ազգերի ինքնորոշման իրավունքը»՝ որպես «միջազգային իրա­վուն­քի» դրսևորումներ։ Սակայն, «տարածքային ամբողջականությունը» սոսկ միջ­պետական պայ­մա­­նա­­վոր­վածություն է և իրավունքի հետ որևէ առնչություն չունի, իսկ «ժողո­վուրդ­­­­­ների և ազգերի ինքնորոշման իրավունքը» մարդու հիմնարար, բնական իրավունք է1։ Կոնկրետ պարագայում, Արցախի բնակչության ինքնորոշման բնական իրավունքը մար­դու հիմնարար իրավունքի` ապրելու և չցեղասպանվելու հիմքով ար­տահայտված2, և Ադրբեջանից անկախանալու հիման վրա կատարված փաստ է (1988թ․ դեկտեմբերի 1)։ Եվ որևէ երրորդ երկրի կողմից (ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից) Ար­ցախի հե­տագա ենթակայության առաջարկի փութաջան սատարումը Ադրբեջանի կազ­մում ոչ այլ ինչ է, եթե ոչ հայ ժողովրդի ևս մի հատվածի հետագա ոչնչացման նախա­պայման­ների ստեղծում։

Խորհրդային Ադրբեջանի Հանրապետության կազմավորումից՝ 1920 թվականից ի վեր, Ադրբե­ջանի կառավարությունները մշտապես վարել են տնտեսական, քաղա­քական և մշակութային ճնշումների, բռնության և էթնի­կական զտում­ների քաղաքակա­նություն իր վար­չական տարածքում բնակվող բոլոր ազ­գային փոք­րա­մասնություն­ների, հատկապես հայերի նկատ­մամբ։ Եվ 1988-1992թթ․Ադրբեջանի իշխանություն­ների իրակա­նացրած հայ քա­ղաքացի­ների էթնիկ զտումները, ջարդերը, և սեփականու­թյան կողո­պուտի կազմա­կերպումն ու հայ­կական պատմամշակութային արժեքների ոչնչացումը լիովին համա­պա­տաս­խա­նում են ՄԱԿ-ի 1948 թվականին ընդունած «Ցեղասպանու­թյան կանխար­գելման և դրա դեմ պայքարի մասին» բանաձևին3, և ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանա­խագահները պետք է հասկանան պատճառի ու հետևանքի տարբերու­թյունը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշ­մամբ Ադրբեջանից փաստացի անկախա­նալու պատճառները։

Կիսելով պատերազմի վերսկսման վտանգի ԵԱՀԿ-ի մտահոգությունը, հարկ ենք հա­մարում նշել, որ լայնա­մասշտաբ պատերազմի կանխման հիմ­նական երաշ­խիքը շուրջ 25 տարի եղել է Արցախի ժողովրդի փաստացի ինքնորո­շումը և անկախա­ցումը Ադրբեջանից՝ պար­տադրված ինքնապաշտպան­վելու շնորհիվ։ Եվ պատ­մու­­թյան անի­վը նորից հետ շրջելու որևէ փորձ՝ անհեռատեսական ու հակաիրա­վական է։ Նախ պետք է միջազ­գայնորեն ճանաչվի արցախցիների ինքնորոշման իրա­վունքով արդեն ձեռք բերված փաստացի անկախությունը Ադրբեջանից, որից հետո միայն հնարավոր են միջպետական բանակցություններ։ Այլապես, ԵԱՀԿ-ի Մինս­կի խմբի համանախա­գահ­ների 2019 թվականի մարտի 9-ի հայտարարությունը՝ պատ­մությունը հե­տա­դարձ ուղ­ղու­թյամբ պտտելու և «կառքը ձիուց առաջ դնելու» փորձ է։

Ի դեպ, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջադրված Մադրիդյան սկզբունք­ների վեց բաղադրիչների մեջ չեն ընդգրկված 1920 թվա­կանից ի վեր բոլշևիկյան կամայականության պատճառով Խորհրդային Ադրբե­ջա­նին բռնակցված հայոց բնօրրան Հյուսի­սային Արցախի բնիկ հայ բնակչության իրավունքները4, որոնք 1988-1992թթ․ ընթաց­քում հայաթափ եղան Ղազախի, Թովուզի, Շամ­խորի, Գե­տաբեկի, Դաշկե­­սանի, Խան­լարի, Շա­հու­­մյանի շրջաններից և Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունից։ «Մադրիդյան սկզբունքների» վեց բաղադրիչների մեջ չեն ընդգրկված նաև ողջ Խորհրդային Ադրբե­ջանի Հանրապե­տությունից Հայաս­տանի Հանրա­պետություն և այլ երկըր­ներ գաղթած շուրջ 500 հազար Ադրբեջանի ազգությամբ հայ քաղաքացիների իրա­վունք­ները, որոնք իրենց էթնիկա­կան պատ­կանելու­թյան համար մաս­սայա­բար սպան­վել կամ ար­տաքսվել են Ադրբե­ջա­նից՝ կոր­ցնելով իրենց սեփակա­նու­թյունը (Սումգայի­թի, Կիրովաբադի, Մինգե­չաու­րի, Բաքվի ջարդեր

Կրկնում ենք. «տարածքային ամբողջականությունը» և «ժողո­վուրդ­ների ու ազգերի ինքնորոշման իրավունքը»՝ որպես «միջազգային իրավունքի» դրսևորում­­ներ, ան­հա­­մատեղելի են և իրարա­մերժ ու չեն կարող միատեսակ կամ հավասարա­չափ կշռույթ­ներով բնութագրվել։ «Տարածքային ամբողջականությունը» սոսկ միջպե­տա­­կան պայմանավորվածություն է և իրավունքի հետ առնչություն չունի։ «Ժո­ղո­վուրդնե­րի և ազգերի ինքնորոշման իրավունքը» ի վերջո մարդու բնական իրավունք է, որը Արցախի պարագայում փաստացի սկսվել ու կայացել է շուրջ երեք տասնամյակ առաջ։ Մնում է այն պարզապես ամրագրել։

Առաջարկում ենք ձեզ առաջին հերթին ըն­դունել իրականություն դարձած այս փաստը, այլապես ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համա­նախագահների 2019 թվականի մարտի 9-ի հայտարարությունը և նմանատիպ գործու­նեու­­­թյունը կարե­­լի է միայն որակել կողմ­նակալ նպատակ՝ իր ապրելու իրա­վուն­քը հաղ­թանակով ձեռք բերած Արցախի ժողովրդին կապիտուլացիայի ենթարկելու փորձ կամ Ադրբե­ջանին լայնա­մասշտաբ պա­­­տե­րազմ սան­ձա­զերծելու հնարավորության ընձեռ­նում, որը կարող է հանգեցնել տարածա­շրջանի ժողովուրդների մեծամասշտաբ ոչնչացմանը։

—————————-

  1. United Nations General Assemblyօn 14 December 1960, Resolution 1514 (XV)
  2. United Nations General Assembly on 10 December 1948, Resolution 217 A, Article 3).
  3. United Nations General Assemblyon 9 December 1948, Resolution 260 (III); “Adoption of the Convention on the Prevention and Punishment of the Crime of Genocide”.
  4. United Nations General Assembly on 13 September 2007; The United Nations Declaration on the Rights of Indigenous Peoples.

 

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031