ՎՏԲ-Հայաստան Բանկը գարնանային տոների կապակցությամբ բարեգործական տոնավաճառ է կազմակերպել Բանկի գլխամասային գրասենյակում` ի աջակցություն միայնակ մայրերի: Բանկի աշխատակցուհիները մեծ ոգևորությամբ մեկ ամիս շարունակ պատրաստվում էին տոնավաճառին:
Տոնավաճառը կազմակերպվել է «Հայ մայրեր» բարեգործական կազմակերպության գործունեությանն աջակցելու նպատակով: Տոնավաճառին մասնակցեցին Բանկի աշխատակիցները, որոնք վաճառքի էին հանել իրենց ձեռքերով պատրաստված քաղցրավենիքներ, ուտեստներ, զարդեր ու զանազան իրեր:
Բարեգործության նպատակն էր օգնությունը մանկական ուղեղային կաթվածով (ՄՈւԿ) երեխաների միայնակ մայրերին: Բանկի աշխատակիցների ջանքերով հավաքված գումարը նախատեսված է ուղել մայրերի ուսուցման այնպիսի մասնագիտությունների, ինչպիսիք են հրուշակագործությունը, վարսահարդարումը, կար ու ձևը և այլն, այնպես, որ նրանք կարողանան հոգ տանել իրենց երեխաների մասին և ապահովել նրանց բուժումը առանց տնից դուրս գալու:
Կարդացեք նաև
Հավաքագրումների և վաճառքի արդյունքում հավաքվել է 683 000 ՀՀ դրամ, որը Բանկի կողմից կրկնապատկվեց: Վերջնական 1 366 000 ՀՀ դրամ գումարը կծառայի հաշմանդամ երեխաների 6 մայրերի ուսուցմանն ու կապահովի հետագայում գումար վաստակել:
ՎՏԲ-Հայաստան Բանկն ամեն կերպ օգնում և աջակցում է օգնության կարիք ունեցող երեխաներին և նրանց ծնողներին` ամեն տարի գումար հատկացնելով առողջապահության ոլորտում բարեգործության և հովանավորության համար: