Վերլուծաբան Նարինե Դիլբարյանի կարծիքով՝ իշխանությունները շատ են կենտրոնացել ներքին հարցերի վրա և Փաշինյանը պետք է հասկանա, որ որպես միակ հպարտ քաղաքացի բանակցությունների գնալն արդյունավետ չէ։ Քաղաքագետ Սեդրակյանը կարծում է, որ Արցախյան հիմնահարցի հետ կապված, նույնիսկ եթե Փաշինյանը պատրաստակամություն է հայտնել հանդիպել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի հետ, վերջինները ամբողջական տեղեկատվություն չեն տա այս հարցով։
Վերլուծաբաններն այն կարծիքին են, որ Գոլանի բարձունքների ճանաչումը որպես իսրայելական նախադեպային կարող է լինել Արցախի համար։ Դիլբարյանը հիշատակում է Հելսինկյան պակտը, ըստ որի ճանաչվեցին պետությունների սահմանները, և կարելի է օգտագործել Գոլանի բարձունքների ճանաչման դեպքը։ «Որովհետև դրանց դուրս մնալը վտանգում էր Իսրայելի ժողովրդի և Իսրայել պետության անվտանգությունը»,- նկատում է Դիլբարյանը, և Հայաստանի պարագայում, որպես այդպիսին, առանձնացնում է Քարվաճառի բարձունքները՝ որպես անվտանգության երաշխիք։ Սեդրակյանը հղում է անում Իսրայելի ռազմական ուսմունքին, որտեղից առանձնացնում է մի դրույթ, ըստ որի՝ եթե Իսրայելը հարձակվում է իր հանդեպ հնարավոր սպառնալիք դրսևորող սուբյեկտի վրա, դրանով ոչ է իրականացնում է ագրեսիա, այլ՝ պաշտպանություն։
Խոսելով Մեղրիի զորամասում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ՝ Դիլբարյանը այն համարեց անիշխանության դրսևորում։ «Ես համոզված եմ, որ բանակը պետք է լինի ապաքաղաքական։ Եթե ապացուցվի, որի Մարտի 1-ին էլ բանակը ներգրավվել է քաղաքական գործընթացներում, պատասխանատուներին պետք է պատժեն, նույնը՝ հեղափոխության օրերին», – ընդգծում է Դիլբարյանը։ Անուշ Սեդրակյանը համակարծիք է Դիլբարյանի հետ և քաղաքական գործընթացներին մասնակցած զինծառայողները պետք է կանգնեն Ռազմական տրիբունալի առջև։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: