Լրահոս
Օրվա լրահոսը

Լուիզա Ներսիսյան. Ժամանցից պահանջել կոթող կամ դաստիարակող բնույթի ծրագրեր՝ սխալ մոտեցում է։ Ընտրության հարց է, ում դուր չի գալիս, կարող է չնայել. «Հայկական ժամանակ»

Մարտ 29,2019 13:15

Մարտի 27-ին Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, թատերարվեստի ոլորտում ցուցաբերած բարեխիղճ աշխատանքի համար ՀՀ մշակույթի նախարարության կողմից ոսկե մեդալի արժանացածների թվում է նաեւ հայտնի դերասանուհի Լուիզա Ներսիսյանը։

-Լուիզա, վերջին շրջանում մեծ քննադատությունների ալիք է բարձրացրել հայտնի «Վումնս քլաբ» հումորային հեռուստաշոուն, որի մասնակիցն եք նաեւ դուք։

– Գիտեք, խնդիրն ինչ է. յուրաքանչյուր գործ դու պետք է կատարես հավուր պատշաճի եւ ըստ ֆորմատի։ Վումնս քլաբում ես չեմ կարող որեւէ արվեստի գործ քարոզել, դրա համար գոյություն ունի թատրոնը, բեմը, որով նաեւ ես իմ ծարավն եմ բավարարում։ Ենթադրենք, ես տարբեր դերեր եմ մարմնավորում նաեւ ֆիլմերում, դա էլ այլ աշխատանք է. յուրաքանչյուր տեղ դու պետք է քեզ ճիշտ դրսեւորես եւ մաքսիմալ տաս, որպեսզի քո վերադարձը, արդյունքն էլ լինի մաքսիմալ։ Այդ առումով Վումնս քլաբը զվարճանքի, ժամանցի դրսեւորում է, եւ այդ հաղորդաշարից պահանջել խորիմաստ մտքեր՝ կարծում եմ, սխալ է։ Դրա համար գոյություն ունեն այլ արվեստի օջախներ, այլ հաղորդաշարեր, այլ ծրագրեր, որտեղ կարելի է փնտրել խորիմաստ, բարձր արժեքի եւ բարձր մշակույթի տարրեր։ Ժամանցից պահանջել կոթող կամ դաստիարակող բնույթի ծրագրեր՝ սխալ մոտեցում է։ Ընտրության հարց է, ում դուր չի գալիս, կարող է չնայել։

– Նաեւ շատ են քննադատվում եթերում հնչող ցենզուրայից դուրս արտահայտությունները, նշվում, որ «մարմնական» հումորն է գերակշռում եւ որ սցենարիստը հեռուստաշոուի հիմնական շեշտն ի սկզբանե դրած է եղել Լիլի Մորտոյի բարեմասնությունների վրա։

– Իրականում հումորի սցենարները շատ քիչ են, եւ շատ քիչ ճյուղավորումներ ունեն: Ընդամենը մի քանի կատակելու թեմա կա այսօր, որը կարող է մեծ լսարան գրավել, դրանցից մեկը տղամարդ եւ կին փոխհարաբերություններն են, կանացի բարեմասնությունները եւ այլն։ Կարծում եմ՝ ոչ մի սարսափելի բան չկա, երբ դու հումորով խոսում ես մի բանի մասին, ինչը կա։ Մենք չենք կարող աչք փակել այն իրավիճակների եւ երեւույթների վրա, որոնք մեր իրականության մեջ կան։ Գուցե մեզնից շատերն ուզում են ապրել հեքիաթային աշխարհում, որտեղ ոչ մի քննադատելի երեւույթ չկա, բայց պետք է հաշվի առնել, որ մեր իրականության մեջ դա կա եւ քիչ չէ: Այո, մեր իրականությունում էլ են լինում նման կանայք, վիճաբանություններ, սիրուհիներ եւ այլն։ Սցենարը գրված է իրականությունից վերցված, ուրիշ բան է, որ այն ներկայացվում է մի փոքր ավելի գրոտեսկային, որտեղ էլ միակ նպատակը ծիծաղ առաջացնելն է:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031