Լրահոս
Օրվա լրահոսը

Լեզվի կոմիտեի հորդորակը՝ հայերեն ընդունելի համարժեքներ ունեցող օտար բառերից խուսափելու մասին

Մարտ 29,2019 13:11

Ներկայացնում ենք օտարաբանությունների և դրանց հայերեն համարժեքների նոր ցանկ։ Ասենք, որ ներկայացվող բառերը նորաստեղծ չեն, մենք պարզապես հիշեցնում ենք դրանց մասին և

ՀՈՐԴՈՐՈՒՄ

խոսելիս ու գրելիս նկատի ունենալ օտար բառերի հայերեն հետևյալ համարժեքները.

 

1. ամբիցիոզ – հավակնոտ

2. ասոցացնել – զուգորդել

3. արգումենտ – փաստարկ

4. բլոկադա – շրջափակում, պաշարում

5. դեդլայն – վերջնաժամկետ

6. դեստրուկտիվ – ապակառուցողական

7. դիսկրիմինացիա – խտրականություն

8. էքսպերիմենտալ – փորձառական

9. էքսպերտ – փորձագետ

10. էքստրեմիստ – ծայրահեղական

11. ինթերն – փորձնակ, փորձալրող

12. ինթերնշիփ – փորձաշրջան

13. ինֆրաստրուկտուրա – ենթակառուցվածք

14. կոմպոնենտ – բաղադրիչ, բաղկացուցիչ

15. կոմունիկացիա – հաղորդակցություն

16. կոնսոլիդացիա – համախմբում

17. կոնտենտ – բովանդակություն

18. նեյտրալ – չեզոք

19. նոն-ստոպ – անդադար, անընդմեջ, անընդհատ

20. պարամետր – չափանիշ

21. պերմանենտ – ած մշտական, մշտատև, մկբ մշտապես

22. պոստուլատ – կանխադրույթ

23. պրոցես – գործընթաց, ընթացք

24. ռեգլամենտ – աշխատակարգ

25. սատելիտ – արբանյակ

26. սեսիա – 1․ քննաշրջան, 2․ նստաշրջան

27. ստատուս – կարգավիճակ

28. ստրատեգիա – ռազմավարություն

29. տակտիկա – մարտավարություն

30. փասվորդ – գաղտնաբառ

ԼԵԶՎԻ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031