Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՊՆ-ում ներկայումս քննարկվում է մարտական հերթապահությանը չընդգրկված զինծառայողների ծառայության ժամկետը ավելացնելու հնարավորության հարցը. «Հայկական ժամանակ»

Մարտ 29,2019 12:54

Մարտի 21-ին ՀՀ կառավարության նիստի ժամանակ  Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասաց, որ ՊՆ-ում ներկայումս քննարկվում է մարտական հերթապահությունում ընդգրկված պարտադիր զինծառայողների ծառայության 24-ամսյա ժամկետը կրճատելու, իսկ մարտական հերթապահությանը չընդգրկված զինծառայողների ծառայության ժամկետը ավելացնելու հնարավորության հարցը։

Այս մասին Տոնոյանը նշեց այն ժամանակ, երբ կառավարությունը քննարկել եւ բացասական եզրակացություն էր տվել ԲՀԿ-ական պատգամավորների կողմից ներկայացված օրենսդրական նախաձեռնությանը, ըստ որի՝ առաջարկվում է օրենքով ամրագրել, որ մարտական հերթապահություն կարող են կատարել միայն առնվազն մեկ տարի շարային ծառայություն անցնող զինվորները։

Տոնոյանի առաջարկած փոփոխությունը, ըստ ռազմական փորձագետ Հրաչյա Պետրոսյանցի, դրական ազդեցություն կարող է ունենալ։

– Պարոն Պետրոսյանց, ՊՆ-ում քննարկվում է մարտական հերթապահությունում ընդգրկված ժամկետային զինծառայողների ծառայությունը կրճատելու, նաեւ՝ հերթապահություն չիրականացնողների ժամկետը ավելացնելու հարցը։ Ի՞նչ եք կարծում, սա ի՞նչ ազդեցություն կունենա։

– Ներկա պահին զորակոչվում են, զորակոչի արդյունքում զորամասներն ընտրվում են վիճակահանությամբ։ Նրանք, ովքեր վիճակահանության միջոցով հայտնվում են մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում, իրականում իրենց ծառայության գրեթե կեսը անցկացնում են մարտական դիրքերում, որտեղ մարդու համար բավականին մեծ հոգեկան լարվածություն է ստեղծվում։ Եթե համեմատենք այն նույն զինծառայողների հետ, ովքեր մարտական հերթապահություն չեն իրականացնում, իրականում հերթապահություն իրականացնողների համար բարդ է ամեն ինչը։ Այդ ժամանակահատվածը որոշակի կրճատելով եւ նման առավելություն տալով, իրոք, ինչ-որ տեղ արդարացված կլինի։

– Արդյո՞ք սա խթան կհանդիսանա, որ զորակոչվողները շահագրգռվեն եւ ցանկանան գնալ մարտական   հերթապահություն իրականացնելու։

– Այո, կարծում եմ, տվյալ դեպքում   առավել   կշատանա   այն տղաների թիվը, ովքեր կամավոր կգնան  մարտական  հերթապահություն իրականացնելու։

Նիկոլայ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031