Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անցյալ տարվա ապրիլի վերջին Նիկոլ Փաշինյանին աջակցում էր հասարակության գրեթե 100 տոկոսը, եւ ակնհայտ է, որ կառավարությունն ու իշխող քաղաքական ուժն այսօր նույն ծավալի աջակցություն չունեն. «Հայկական ժամանակ»

Մարտ 29,2019 12:40

Անցյալ տարվա ապրիլի վերջին Նիկոլ Փաշինյանին աջակցում էր հասարակության գրեթե 100 տոկոսը, եւ ակնհայտ է, որ կառավարությունն ու իշխող քաղաքական ուժն այսօր նույն ծավալի աջակցություն չունեն։ Բայց այստեղ մի կարեւոր նրբություն կա։ Ինչո՞ւ էր անցած տարվա ապրիլին հասարակության առնվազն 95 տոկոսն աջակցում հեղափոխությանը։ Որովհետեւ հասարակության առնվազն 95 տոկոսի կարծիքով՝ Հայաստանին անհրաժեշտ էին արմատական փոփոխություններ, ընդ որում՝ առանց բացառության բոլոր ոլորտներում, ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ կրթական, ե՛ւ մշակութային, ե՛ւ աշխարհայացքային…

Հիմա ենթադրենք՝ վարչապետ Փաշինյանի վարկանիշն իսկապես իջել է եւ 95 տոկոսից հասել, ասենք, 65 տոկոսի։ Նշանակո՞ւմ է դա արդյոք, որ հասարակության այդ 30 տոկոսը «փոշմանել է» եւ այլեւս չի համարում, որ Հայաստանին անհրաժեշտ են արմատական փոփոխություններ առանց բացառության բոլոր ոլորտներում։ Ոչ իհարկե։ Ավելին՝ արմատական փոփոխությունների անհրաժեշտությունը գիտակցողների տոկոսը վստահաբար նույնիսկ աճել է: Ուրիշ բան, որ այդ 30 տոկոսը (թվերը, բնականաբար, պայմանական են) դժգոհ է փոփոխությունների տեմպերից եւ գտնում է, որ արդյունքները կարող էին ավելի տպավորիչ լինել։

Գուցե ոմանք հիասթափվել են, երբ պարզվել է, որ «ստվերի դեմ պայքար» գեղեցիկ բառակապակցությունն իրականում ենթադրում է, որ բոլորը (եւ ոչ թե միայն օլիգարխները) պիտի հարկեր վճարեն, որ պետական ապարատի ուռճացման դեմ պայքարը նաեւ կրճատումներ է ենթադրում (ո՞ւմ մտքով կանցներ), ուրիշները գուցե կցանկանային ավելի շատ մարդկանց տեսնել ճաղերի ետեւում կամ «պատերին ծեփված», ու հիմա դժգոհ են, բայց բոլոր դեպքերում՝ խոսքը ոչ թե արմատական փոփոխություններ անել-չանելու, այլ այդ փոփոխությունների ձեւերի մասին է:

Հիմա տեսեք։ Կա՞ արդյոք քաղաքական դաշտում որեւէ ուժ, որը, հասարակության կարծիքով, ավելի արդյունավետ կիրականացներ այդ փոփոխությունները, քան այսօրվա իշխող քաղաքական ուժը։ Առայժմ չկա, չի ձեւավորվել, եղածներն էլ համապատասխան ռեսուրսները չունեն:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031