Մեր տեղեկություններով՝ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը մարտի 28-ի երեկոյան աշխատանքից ազատել է Ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ տնօրեն Կոնստանտին Օրբելյանին:
Aravot.am-ը նախարարի պարտականությունների կատարողի օգնական Սահականուշ Պողոսյանից հետաքրքրվեց՝ ի՞նչ պատճառով է աշխատանքից ազատվել Կոնստանտին Օրբելյանը: Նա ասաց, որ պատճառի մասին կտեղեկացնեն մեկ ժամ հետո:
Ի դեպ, այսօր կկայանա նաեւ Ազգային օպերային թատրոնում աշխարհահռչակ «ՍԱՆՇԱ գրուպի» կողմից թատրոնին նվիրվելիք թանկարժեք բալետային հանդերձանքի եւ անհրաժեշտ պարագաների հանձնման արարողությունը, որի ժամանակ հնարավոր է իր ազատման պատճառներին անդրադառնա Կոնստանտին Օրբելյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Էս տիկին Ղարիբյանին պետք է բացատրել որ Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը որբի գլուխ որ ով ուզենա խուզի։ Որ բոլշեւիկների կամ մաուզերիստների ժամանակը չէ ։