Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սերժ Սարգսյանի խոսելու ժամանակի «մոտենալու» մասին Արմեն Աշոտյանը բարձրաձայնում է բավականին հետաքրքիր մի իրողության ֆոնին. «Ժամանակ»

Մարտ 29,2019 12:23

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախօրեին հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի խոսելու ժամանակը մոտենում է և նա կպատասխանի հանրությանը հուզող բոլոր հարցերին: Աշոտյանը, իհարկե, չի մանրամասնել, թե ինչքան է մոտ այդ ժամանակը՝ ասելով, թե կխոսի Սերժ Սարգսյանի փոխարեն: Այս դեպքում իհարկե հարց է առաջանում, թե արդյոք Սարգսյանն է նրան հորդորել խոսել թեկուզ այդքանն ու ասել, որ ժամանակը մոտենում է: Որովհետև, առնվազն այդքանով Աշոտյանը խոսել է նրա փոխարեն: Իսկ Սերժ Սարգսյանն օրեր առաջ Շախմատի տանն ընդամենը հայտարարել էր, որ կխոսի, երբ ժամանակը գա: Մոտ է այդ ժամանակը, թե հեռու, նա չէր ասել:

Այդպիսով, հիմք կա եզրակացնելու, որ Արմեն Աշոտյանը բարձրաձայնել է Սերժ Սարգսյանի ուղերձը, հայտարարելով, թե մոտ է նրա խոսելու ժամանակը: Ինչն է հատկապես դա պայմանավորելու՝ խոսելը և հարցերին պատասխանելը, այդքան էլ պարզ չէ, սակայն պետք է նկատի առնել մի հատկանշական հանգամանք: Սերժ Սարգսյանի խոսելու ժամանակի «մոտենալու» մասին Արմեն Աշոտյանը բարձրաձայնում է բավականին հետաքրքիր մի իրողության ֆոնին: Ռուսաստանի «Վեստի» հեռուստաալիքը և էլի լրատվամիջոցներ հանկարծ հիշել են Ռոբերտ Քոչարյանի գործը, նրան դասակարգել քաղբանտարկյալ, Նիկոլ Փաշինյանին մեղադրել քաղաքական վրեժի համար, նաև անդրադարձել հայտնի գաղտնալսումներին: Ինչո՞ւ հանկարծ: Եվ արդյո՞ք դա Վիեննայի հանդիպումից առաջ Հայաստանի իշխանության վրա ճնշման փորձ է:

Մյուս կողմից, առաջին անգամը չէ, որ Մոսկվայից անդրադառնում են Քոչարյանին, անգամ Պուտինն է երկու անգամ շնորհավորել նրան, Լազարևյան մի ամբողջ ակումբ է ստեղծվել նրա համար: Արդյո՞ք պաշտոնական Մոսկվան այդքան անզոր է դարձել Հայաստանի դեմ, որ չի կարողանում լուծել մի Ռոբերտ Քոչարյանի հարց և ստիպված է պարբերաբար անդրադառնալ այդ թեմային: Թե՞ Մոսկվան պարզապես քարոզչական տարածք է տրամադրել երկրորդ նախագահին, այսպես ասած՝ հին ընկերության կարգով՝ համարելով, որ դրանից օգուտ կա, իսկ վնաս՝ ոչ, սակայն չհետապնդելով նրա ազատման հատուկ նպատակ:

Արամ ԱՄԱՏՈՒՆԻ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031