ԱՄՆ հասցեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությունները բավական կտրուկ էին։ «ԱՍՆ-ն շատ վաղուց հանդես է գալիս որպես «ժողովրդավարության ամենաջերմեռանդ պաշտպան ամբողջ աշխարհում։ Ես ուզում եմ Ձեզ հարց տալ եւ բոլորիս, իսկ ԱՄՆ-ն ինչպե՞ս արձագանքեց ՀՀ-ում տեղի ունեցած աննախադեպ ժողովրդավարական փոփոխություններին, որոնք իրենց ուղնուծուծով, էությամբ ու բովանդակությամբ ժողովրդավարական են, որեւէ մեկը չի կարող կասկածել։ Իսկ ինչպե՞ս արձագանքեցին. ես, օրինակ, ԱՄՆ ներկայացուցիչներին եմ ասել, որ համարում եմ, որ իրենք զրո արձագանք են տվել»,- երեկ ԱԺ-ում ասել է նա՝ հավելելով, որ իր համար կարեւոր է ինքնիշխանությունը։
Միաժամանակ, Փաշինյանն անդրադարձել է պնդումներին, թե ՀԱՊԿ-ում ՀՀ-ն ձախողել է. «Ինչո՞վ ենք ձախողել, ես կարծում եմ՝ մենք հաջողել ենք, որովհետեւ մեր ձայնը լսելի է, մենք մեր ասելիքն ասում ենք, եւ թո՛ւյլ տվեք ասել, որ հարգանքը մեծացել է»,- ասել է նա։
Առաջին անգամն է, երբ Փաշինյանը նման կտրուկ տոնայնությամբ է խոսում ԱՄՆ-ի հասցեին, սակայն առաջին անգամը չէ, որ Նիկոլ Փաշինյանը կոշտ է արտահայտվում գերտերությունների մասին խոսելիս՝ միաժամանակ կարեւորելով ու շեշտելով ՀՀ ինքնիշխանության պաշտպանության հարցը։
եք՝ նախորդ տարի՝ ՀՀ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո, երբ Փաշինյանն այցելել էր Բրյուսել, եվրոպացի գործընկերների մոտ տարակուսանք էր հայտնել՝ ԵՄ-ն հեղափոխությունից հետո ՀՀ-ի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջին հանդիպումների ժամանակ եւս Փաշինյանը կարեւորել էր երկու երկրների ինքնիշխանությունը հարգելու մթնոլորտում համագործակցությունը՝ իր խոսքի մեջ շեշտելով այդ հանգամանքը։ Նաեւ հիշում եք՝ մինչեւ հիմա ՀՀ-ն համառորեն չի համաձայնում ժամանակից շուտ զիջել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ հակառակ ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ճնշումներին։
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում