Կառավարության շենքի մոտ արդեն 5-րդ օրն է՝ Արմավիր-Երեւան երթուղային գիծը սպասարկող 206 համարի տրանսպորտային միջոցի վարորդները բողոքի ցույց են անում: Aravot.am-ի հետ զրույցում վարորդներն ասացին, որ կառավարությունը, տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը արհամարհում են իրենց:
Բողոքի ցույցի մասնակիցները վստահեցնում են, որ Արմավիր-Երեւան երթուղում անօրինական մեքենաներ են աշխատում. «Սպիտակ համարներով մտնում են գիծ, մեր ուղեւորներին տանում են: Երկար ժամանակ է՝ սրա մասին բողոքում ենք, տրանսպորտի փոխնախարարը մեզ հանդիպում է, բայց ոչ մի բան չի անում: Վերահսկողները գալիս են, տեսնում են՝ ոնց են սպիտակ համարներով անօրինական մեքենաները մեր ուղեւորներին վերցնում-տանում, ու ոչ մի բան չեն անում»:
Վարորդներն ասում են, որ գիծը շահագործող ընկերությունը մեծ ներդրումներ է արել, «Մերսեդես» մակնիշի նոր մեքենաներ գնել, բայց հիմա այս անօրինականության պատճառով վնասներ է կրում, ինչից տուժում են նաեւ վարորդները:
Մանրամասները տեսանյութում:
Կարդացեք նաև
Նելլի ԲԱԲԱՅԱՆ