Լրահոս
Օրվա լրահոսը

Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի նախկին տնօրենը կեղծ տեղեկություններ մտցնելով՝ յուրացրել է եղբոր անվամբ դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 3,5 միլիոնից ավելի դրամը

Մարտ 29,2019 12:05

Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։

Համագործակցելով ոստիկանության Շիրակի մարզային վարչության և Արթիկի բաժնի ծառայողների հետ, ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվել է, որ Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի նախկին տնօրենը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 1996 թվականի հոկտեմբերից 2014 թվականի օգօստոսն ընկած ժամանակահատվածում որպես էլեկտրիկ-փականագործ է հրամանագրել եղբորը։ Նա փաստացի աշխատանքի չի հաճախել և պարբերաբար բացակայել է հանրապետությունից։ Նախկին տնօրենը պաշտոնեական փաստաթղթերում կեղծ տեղեկություններ մտցնելով՝ յուրացրել է եղբոր անվամբ հաշվարկված և դուրս գրված աշխատավարձը՝ ընդհանուր 3,5 միլիոնից ավելի դրամը։

Առերևույթ դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։

Կատարվում է նախաքննություն։

***

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031