Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Եթե Ադրբեջանը գնա ռազմական ճանապարհով, մենք էլ պատրաստ կլինենք պատերազմի». Շիրակ Թորոսյան

Մարտ 29,2019 11:56

«Երբ խնդրին նայում ենք այդ ձեւակերպմամբ, որեւէ բանակցություն չի կարող արդյունք ունենալ: Կարծում եմ՝ այդ տեսանկյունից չէ, որ պետք է խնդրին մոտենալ»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի պնդմանը՝ «քանի որ ՀՀ-ում չկա հող հանձնող, իսկ Ադրբեջանում՝ Արցախը ճանաչող, Փաշինյան-Ալիեւ հանդիպումից ոչինչ սպասել պետք չէ», ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը:

Նա կարծում է, որ խնդրի վերլուծությունը պետք է սկսել մի շարք հարցադրումներից՝ պատրա՞ստ ենք մենք փոխզիջման, պատրա՞ստ է Ադրբեջանը, ի՞նչ ասել է փոխզիջում, Ադրբեջանն իսկապե՞ս պատրաստ է գնալ խաղաղության, թե շարունակելու է պատերազմով սպառնալ:

«Եթե Ադրբեջանը գնալու է ռազմական ճանապարհով, ուրեւմն մենք էլ ենք պատրաստ պատերազմի: Իսկ կառուցողական երկխոսությունը չի կարող առանց Արցախի մասնակցության լինել»,-համոզմունք հայտնեց Շիրակ Թորոսյանը:

Հիշեցնենք, որ այսօր Վիեննայում սպասվում է Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիեւ առաջին պաշտոնական հանդիպումը:

Մանրամասն՝ տեսանյութում

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031