Վահան Շիրխանյանի բաց նամակը՝ ուղղված Ռոբերտ Քոչարյանին, էլ ավելի ագրեսիվ դարձրեց նախկին ռեժիմի անմիջական վերահսկողության տակ գտնվող եւ նրանց ձայնակցող լրատվամիջոցներին։ Նրանց հիմնական փաստարկը, որ հեղինակը հղում է անում Վազգեն Սարգսյանին, ով մահացած է, եւ երկրորդ «փաստարկը»՝ ով է ասողը։ Որպես բաց նամակում բերված գործընթացների անմիջական մասնակից անձ՝ փաստում եմ, որ Շիրխանյանի կողմից բերված փաստերը համապատասխանում են իրականությանը, ինչը կփորձեմ հիմնավորել, եւ պետք չէ հույսը դնել ժողովրդի հիշողության կարճ լինելու վրա։
Եվ այսպես.
1. 1998թ. նախագահական ընտրություններն ի սկզբանե եղել են ապօրինությունների հենքի վրա՝ Ռոբերտ Քոչարյանը գրանցվել է թեկնածու ՆԳ եւ ԱԱ նախարարության կողմից տրված կեղծ տեղեկանքների հիման վրա։ Այդ հարցով երկու անգամ դիմել ենք դատախազությանը, որին, ինչպես ժամանակին ընդունված էր, որեւէ ընթացք չի տրվել։ 2018թ. հեղափոխությունից հետո այդ փաստերն ուղարկվել են ՀՔԾ։ 1998թ. նախագահական արտահերթ ընտրություններին «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցությունը հանդես եկավ նախաձեռնությամբ, ընդդիմադիր թեկնածուների հետ համաձայնեցված՝ յուրաքանչյուր տեղամաս ապահովեց առնվազն մեկ վստահված անձով, եւ ընտրությունների արդյունքում պարզվեց, որ շուրջ հինգ հարյուր հազար քվե է կեղծվել Ռ. Քոչարյանի օգտին։ Տարիներ անց այդ մասին բարձրաձայնեց նաեւ ԱՍՆ պետդեպը, ըստ որի՝ 100 հազարից ավելի քվե է կեղծվել Քոչարյանի օգտին։
Այո՛, ճիշտ է այն պնդումը, որ Քոչարյանն ի զորու չէր այդ կեղծիքները կազմակերպել, այդ ամենն իրականացվել է Վազգեն Սարգսյանի եւ Սերժ Սարգսյանի կողմից՝ օգտագործելով ՀՀՇ-ի միջոցով ձեւավորված ընտրական հանձնաժողովները, որոնք ձեւավորվում էին 1995թ. Ազգային ժողովի քվոտաներով, որտեղ մեծամասնությունը ՀՀՇ-ինն էր։
Կարդացեք նաև
Պետրոս ՄԱԿԵՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում