Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ ուսխորհրդի կանոնադրությունն ուղարկել են ԿԳՆ, բայց մինչ օրս նախարարությունից հաստատված գրություն չեն ստացել. «Փաստ»

Մարտ 29,2019 11:38

Դեռևս ամիսներ առաջ «Ռեստարտ» ուսանողական-քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարեց, որ ԵՊՀ ուսանողական խորհրդի գործունեությունն անօրինական է: Պարզվում է՝ խոսքը միայն ԵՊՀ ուսխորհրդի մասին չէ. խնդիրն առկա է նաև այլ բուհերում: Դեռևս 2010 թվականի հոկտեմբերի 28-ին «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ պահանջվում է, որ բուհերի ուսխորհուրդները ձևավորվեն ու գործեն կրթության կառավարման լիազոր մարմնի՝ ՀՀ ԿԳ նախարարության հաստատած կանոնադրության համաձայն: Այնինչ բուհերի, այդ թվում պետական համալսարանի ՈւԽ կանոնադրությունները չեն հաստատվել ԿԳՆ-ի կողմից: Ըստ այդմ, կարծիք կա, որ դրանք օրենքից դուրս են գործում:

ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ իրենք կանոնադրությունն ուղարկել են ԿԳՆ, բայց մինչ օրս նախարարությունից հաստատված գրություն չեն ստացել:

«Բայց մեր հայտարարություններից մեկի մեջ հղում ենք տվել օրենքի մի կետի, որը մեզ հնարավորություն է տալիս, որ եթե մեկամսյա ժամկետում պատասխան չենք ստանում, առաջնորդվենք մեր կանոնադրությամբ: Այսինքն՝ մենք դիմել ենք, մեզ հասանելի բոլոր քայլերն արել ենք, բայց նախարարության անգործության պատճառով չենք ստացել պատասխան, ինչը մեզ թույլ է տալիս, որ ղեկավարվենք այդ կանոնադրությամբ, եթե դրանում չկա որևէ այլ օրենքի հակասող դրույթ: Իսկ կանոնադրության մեջ նման բան չկա, այն ամբողջությամբ ընդունվել է ուսանողների, ուսանողական խորհրդի համագումարի կողմից, որն ուսանողության ներկայացուցչական մարմինն է», – նշում է Ափոյանը՝ հավելելով, որ խոսակցություն է ունեցել նախարարության իրավաբանի հետ, և իրեն ասել են, որ որևէ խնդիր չկա հաստատելու կամ չհաստատելու հետ կապված, ամեն ինչ նորմալ է:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031