Այսօր ԱԺ նիստում քվորում չկա: Երեկ կառավարությունն արտահերթ նիստ էր հրավիրել եւ օրակարգում մեկ հարց էր՝ «Սահմանադրական դատարանի մասին» եւ «ԱԺ կանոնակարգ» օրենքներում փոփոխությունների նախագիծը:
Երեկ այն քննարկվել էր, այսօր միայն պետք է քվեարկեին, սակայն նիստում գրանցվեց 44 պատգամավոր: Քվորում լինելու համար անհրաժեշտ է 67 պատգամավոր: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ նիստը հետաձգում են 4 ժամով, մինչեւ կարողանան քվորում ապահովել: Պահանջվում է 23 պատգամավոր:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ