Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմեն Բաբախանյան. «Մեր երիտասարդությունը չի ճանաչում հայ մեծանուն կոմպոզիտորներին»

Մարտ 29,2019 10:42

ՀԲԸՄ դահլիճում երեկ տեղի ունեցավ Հայ դաշնամուրային անթոլոգիա նախագծի չորրորդ սկավառակի շնորհանդեսը։ Միջոցառումը նվիրված էր Ալեքսանդր Սպենդիարյանին և Սարգիս Բարխուդարյանին։ Ճանաչված դաշնակահար Արմեն Բաբախանյանի կատարմամբ հնչեցին Հայ դաշնամուրային անթոլոգիայում ստեղված մի քանի գործեր, որոնց նոտաները հազիվ են պահպանվել 19-րդ դարի երկրորդ և 20-րդ դարի առաջին կեսերից։

Պարոն Բաբախանյանն իր խոսքում շնորհակալություն հայտնեց բոլոր աջակիցներին և սրտացավ մարդկանց, որոնք նույնպես մտահոգված են հայ երաժշտությունը որպես մեծագույն արժեք պահպանելու և հաջորդ սերունդներին փոխանցելու համար.

«Մեծ ցավով եմ ասում, բայց այսօրվա մեր հասարակությունը ՝ հատկապես երիտասարդությունը, չի ճանաչում մեծանուն այն հայ կոմպոզիտորներին, որոնց թողած ժառանգությունը մեծ արժեք է մեր երկրի ու մեր ազգի համար։ Եվ հենց սա է մեր ձեռնարկած գործի ողջ նպատակը. հավաքագրել արժեքավոր այդ գործերը , ձայնագրել և պահպանել։ Թույլ չտալ, որ ժամանակին զուգընթաց մոռացվեն այս գոհարները, և սա յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է», – ավելացրեց Արմեն Բաբախանյանը։

Միջոցառմանը ներկա էր նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։ Նա շնորհավորեց նախաձեռնության հեղինակներին և կազմակերպիչներին, կարևորեց հայ երաժշտական արժեքների պահպանումը լուրջ վտանգ ներկայացնող մարտահրավերներից։

Արսեն ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հարգարժան Արմեն Բաբախանյանի նախաձեռնությունն ու կատարած աշխատանքը անգնահատելի է:Իսկ թե ինչու այսօրվա երիտասարդությունը հեռու է մեր դասականներից՝ մեղքը իշխանությունների վզին:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031