Այսօր Օլիմպավանում հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականի բաց մարզմանը հետեւող լրագրողները Լեւոն Ջուլֆալակյանից հետաքրքրվեցին. Միհրան Հարությունյանը հայտարարել է, թե պատրաստ է մասնակցել, եթե իրեն հնարավորություն տրվի, ինչին գլխավոր մարզիչը հակադարձեց. «Աշխարհի ոչ մի երկրում չկա մի հավաքական, որի մարզիկը պատրաստվի տանը նստած: Սպորտն ունի օրենքներ, որով պարտավոր են բոլորը առաջնորդվել: Հավաքականի ցանկացած մարզիկ պարտավոր է անցնել պլանավորած բոլոր ուսումնամարզական հավաքները, մրցաշարերը, ապացուցի, որ ինքը գործող մարզիկ է: Բոլոր մարզիկներն էլ շանս ունեն: Ով պատրաստվում է, ով ապացուցում է, բոլորն էլ շանս ունեն, իսկ նա, ով տանը նստած հայտարարություններ է անում, շանս չունի՝ անկախ անուններից»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ