Այսօր՝ մարտի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:Կեսօրին Վանաձոր քաղաքի Հայքի հրապարակում ծառայություն իրականացնող ոստիկանները Լոռու մարզպետարանի դիմաց նկատել են աստիճաններին նստած մի կնոջ, ում ձեռքին նկար է եղել : Մոտենալով կնոջը, ոստիկանւթյան ծառայողները նկատել են նրա մոտ նաև ապակե տարա և լուցկի:
Տեղում պարզվել է, որ կինը Մարտի 1-ի զոհերից՝ Դավիթ Պետրոսյանի մայրն է, ով հանդիպում է պահանջել Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի հետ, հակառակ դեպքում սպառնացել է ինքնահրկիզվել:
Ոստիկանության Լոռու մարզային վարչության պետ Գևորգ Հակոբյանի, ոստիկանության Վանաձորի Տարոնի բաժնի պետ Վազգեն Թորոսյանի բանակցությունների արդյունքում կինը չի դիմել այդ ծայրահեղ քայլին:
Իրավիճակի մասին տեղեկանալով, Լոռու մարզպետը մոտեցել է նրանց:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: