Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանն այսօր Օլիմպավանում լրատվամիջոցներին հայտարարեց ապրիլի 10-ից 14-ը Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայանալիք Եվրոպայի առաջնություն մեկնող թիմի կազմը:
Նա նշեց, որ հավաքականն անցել է ծրագրված բոլոր մարզական հավաքները, մասնակցել միջազգային մրցաշարերի: Այս ամենի արդյունքների հիման վրա էլ մարզչական կազմը կատարել է ըմբիշների ընտրությունը:
Եվրոպայի առաջնություն կմեկնեն` 55 կգ՝ Ռուդիկ Մկրտչյան, 60 կգ՝ Գեւորգ Ղարիբյան, 63 կգ՝ Սլավիկ Գալստյան, 67 կգ՝ Կարեն Ասլանյան, 72 կգ՝ Հրանտ Կալաչյան, 77 կգ՝ Արսեն Ջուլֆալակյան, 82 կգ՝ Սարգիս Քոչարյան, 87 կգ՝ Մաքսիմ Մանուկյան, 97 կգ՝ Արթուր Շահինյան, 130` Դավիթ Օվասափյան:
Aravot.am-ի հարցին, թե Արթուր Ալեքսանյանն ինչո՞ւ հավաքականի կազմում չէ, Լեւոն Ջուլֆալակյանը պատասխանեց. «Արթուր Ալեքսանյանը անցել է լիարժեք մարզումների, առողջականը լավ է, եւ պլանավորում ենք նրա հետագա անելիքները: Այս տարվա մեր գլխավոր մրցաշարն աշխարհի առաջնությունն է, որն օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշար է: Ուղեգիր տալիս են 1-ից 5-րդ տեղերը: Վարկանիշ ձեռք բերելու կարգը բավականին դժվարացել է, դրա համար մեր գլխավոր նպատակը աշխարհի առաջնությունում հնարավորինս շատ ուղեգիր նվաճելն է»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ