Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անատոլի Գրիգորյանի ցուցահանդեսը՝ Ազգային պատկերասրահում

Մարտ 28,2019 19:56
Ազգային պատկերասրահում բացվեց գեղանկարիչ Անատոլի Գրիգորյանի ցուցահանդեսը:
«Ամեն անգամ  աշխատանքներդ ցուցադրելիս կարծես մերկանում ես»։ Անատոլի Գրիգորյանի ֆոլկլորից ընտրված այս խոսքերով նրա թոռնուհին ազդարարեց ՀՀ վաստակավոր նկարչի հետմահու առաջին ցուցահանդեսի բացումը։
20-րդ դարի 60-ականներին ասպարեզ մտած նկարչը իր ուժերն է փորձել ոչ միայն որպես գեղանկարիչ, այլև դիզայներ, կինոնկարիչ, թատերանկարիչ։
Ցուցահանդեսը կազմակերպվել է Ազգային պատկերասրահի և նկարչի ընտանիքի նախաձեռնությամբ։
Բացման արարողությանը ներկա էին ժողովրդական նկարիչ Ֆերդինանդ Մանուկյանը, Երևանի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր Արամ Իսաբեկյանը, նկարչի ընտանիքի անդամները ։
Արամ Իսաբեկյանի խոսքով՝ ցանկացած մեծ արվեստագետ, գնալով աշխարհից, պիտի թողնի ժառանգներ, ովքեր, սերունդներին փոխանցելով նրանց ստեղծագործությունները, կանմահացնեն վերջիններիս։
Ցուցահանդեսում ներկայացված էին նկարչի  ստեղծագործության բոլոր փուլերը՝ առաջին աշխատանքներից մինչև վերջին անավարտ կտավը, անձնական իրեր, լուսանկարներ։
Ցուցահանդեսի համադրող Մարինա Հակոբյանի խոսքով՝ ցուցահանդեսի կազմակերպման նպատակը միայն հայտնի գործերի ցուցադրումը չէ. «Կան շատ կտավներ, որոնք անհայտ են հանրությանը։ Այս ցուցահանդեսը  հնարավորություն է ընձեռնում ծանոթանալու նկարչի ստեղծագործության անհայտ կողմերին»։
Անատոլի Գրիգորյանի կտավները  պահվում են Հայաստանի Ազգային պատկերասրահում, ՌԴ-ում՝ Պետական Տրետյակովյան պատկերասրահում, Ժամանակակից արվեստի թանգարանում, Մշակույթի նախարարության ֆոնդերում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում: Ցուցահանդեսը բաց կլինի մինչև ապրիլի 28-ը:
Էլինա Ասատրյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031